Որդի որոտման, հայ գրող Ակսել Բակունցի անավարտ վեպերից է, գրված 1932 թվականին։

Որդի որոտման
ԺանրՎեպ
ՁևԱրձակ
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1932 թվական
ԿերպարներԻգնատիոս Պեդեյան, Ղուրդի Իսո, Առչանց Սիմոն, Ավագ
ՎիքիդարանՈրդի որոտման

Տպագրման պատմություն խմբագրել

Այս գործից պահպանվել է ոչ մեծ հատված, որը բաղկացած է 3 գլուխներից՝ «Մեր ծանոթը», «Վագոն մի ժաժ գար», «Ստավրապոլը և նրա բնակիչները»։ Երկի միակ աղբյուրը «Գրական թերթի» 1932 թվականին մայիսի 30-ին լույս տեսած 10-րդ և 11-րդ համարներն են։ Երկու համարներում էլ վերնագրի վերևում կա հեղինակի անվանումը։ Մայիսի 30-ի համարում բնագրի մեջ կա նաև Ակսել Բակունցի լուսանկարը։ Մայիսի 30-ի համարում երկի առաջին գլխի սկզբում տրված է հետևյալ ծանոթությունը[1]

  Որդի որոտման գրքում հեղինակը նկարագրում է «ձախ» քյալյագյոզության, վարչարարության և կուսակցության՝ գյուղում տարվող քաղաքական-տնտեսական աշխատանքների աղավաղման պատկերը։ Գլխի մեջ ունենալով պատրաստի «սխեմա» բոլոր խնդիրների նկատմամբ, հերոսը՝ ՈՐՈՏՄԱՆ ՈՐԴԻՆ ստեղծում է ծաղրական վիճակ իրեն համար՝ չտեսնելով իսկական դասակարգային պայքարը։ Մեր թերթի մյուս համարում կտպվի ևս երկու գլուխ։  

Այստեղից պարզ է դառնում, որ «Որդի որոտմանը» ամբողջական գիրք է, և որ այդ գրքից «Գրական թերթը» երկու համարում տպագրելու է երեք գլուխ։ Այսինքն ՝ գրողը այդքանն է հանձնել խմբագրության։ Ակսել Բակունցի կինը՝ Վար­վա­ռա Չիվիջյանը պնդում է, որ «Որդի որոտման» երկը ավարտված է եղել, սակայն ինչ ծավալի է եղել, վեպ էր, թե վիպակ, դժվար է ասել։ 1964 թվականին երկը լույս է տեսել գրողի երկերի երկրորդ հատորում, որտեղ չեն հիշատակվել խմբագրական ծանոթագրություններ, փոխարենը դրել են ենթավերնագիր՝ հատված երգիծական վիպակից[1]։

Գրության շարժառիթ խմբագրել

Երկի գրման շարժառիթը ներկայացրել է Վախթանգ Անանյանը՝ պատմելով իր և Ակսել Բակունցի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1930 թվականին։ Ըստ Անանյանի՝ Բակունցը ազդված է եղել «համատարածի» առիթով հայ գյուղացիների զանգվածային տեղահանություններից։ Հեղինակը նշում է, որ երբ սկսել է ոգևորվել թեմայով, Բակունցը հանդիմանել է նրան։ Անանյանը բերում է նաև իր և Բալունցի խոսակցությունից մեկ հատված[1]

  - Լավ է, լա՜վ է,- ձեռքերս շփում էի ես։

Նայեց ինձ հանդիմանանքով ու թախիծով․

-Իսկ գիտե՞ս, որ չորի հետ թացն էլ են վառում․․․անմեղներ էլ կան երեխաներ․․․կանայք․․․[2]

 

Եվ հեղինակը որոտման որդու միջոցով փորձել է ներկայացնել այն անհատին, որի նմանների պատճառով կատարվում էր այս ամենը։ Բակունցը հմտորեն պատկերում է ամեն մի հրահանգի տառին մեքենայորեն հնազանդ, ստեղծագործական ոգի, շրջապատի մարդկանց նկատմամբ սեր չունեցող անձնավորություն։ Բակունցը երկին հաղորդել է նաև երգիծական շունչ, և տեսանելի է, որ «Հովնաթան Մարչից» հետո «Որդի որոտման» վեպում հեղինակի երգիծական տաղանդը ավելի բարձր մակարդակի է հասել։ Երկում Լենինականի /այժմյան՝ Գյումրի/ կայարանում պատկերված դեպքերը, անախորժությունները, երկխոսությունները իրենց վառ և կենդանի ձևով հայ երգիծական գրականության լավագույն էջերից են[1]։

Անվան բացատրություն խմբագրել

Ք­րիս­տո­նեա­կան ա­վան­դութ­յու­նը վկա­յում է, որ սա­մա­րա­ցի­նե­րը մեր­ժում են հյու­րըն­կա­լել Երկ­նա­վոր ­Վար­դա­պե­տին, և ­Հի­սու­սի վստա­հե­լի ա­շա­կերտ­նե­րից Ս. ­Հա­կո­բոսն իր եղ­բոր՝ Ս. ­Հով­հան­նես ա­վե­տա­րան­չի հետ խնդրում է ­Հի­սու­սին, որ Ե­ղիա մար­գա­րեի նման երկն­քից կրակ թա­փի մարդ­կանց վրա։ Ք­րիս­տո­սը հան­դի­մա­նեց նրանց չար պահ­ված­քի հա­մար և ն­րանց տվեց «­Բա­նե­րե­գես» ա­նու­նը, որ նշա­նա­կում է «Ո­րոտ­ման որ­դի­ներ»։ Ա. ­Բա­կուն­ցը լրջո­րեն է նկա­րա­գրում բոլշ­ևիկ­յան հայ­կա­կան մի­ջա­վայ­րը՝ նե­րա­ռե­լով քրիս­տո­նեա­կան ի­մաս­տութ­յուն­նե­րը երկում, սակայն ստաց­վել է եր­գի­ծա­կան պատ­մութ­յուն՝ զա­վեշ­տի հա­սած տխրութ­յամբ[3]։ Փոխաբերական իմաստով այս անվանումով են դիմում նաև անհնազանդ, հոխորտացող, ստամբակ մարդկանց։ Վեպում հերոսի՝ Իգնատիոս Պեդեյանի, մետրիքական անվամբ՝ Իգնատիոս Մատթևոսյանի մասին ներկայացվում է, որ նա եղել է հանդուգն աշակերտ և իր ուսուցչի կողմից անվանվել է «Որդի որոտման» դասերը չսովորելու և դասադուլ անելու պատճառով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ակսել, Բակունց (1982). Երկեր, Չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն. էջեր 635-637։.
  2. Վախթանգ, Անանյան (1963). «Լեռներ հայրենի». Երևան. էջեր 581։.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Հա­կոբ Հարություն. «ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ ՈՒ ԳԻՀԻ». {{cite web}}: soft hyphen character in |last= at position 3 (օգնություն)
  4. Ակսել, Բակունց (1982). Երկեր, չորս հատորով, հատոր 3. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 249։.