«Ով որ քաջ է», աշուղական երգ նվիրված Աղբյուր Սերոբին։ Երգը հորինել է աշուղ Ֆահրատը 19-րդ դարի 70-ական թվականների վերջերին։ 1880 թվականին առաջին անգամ հայ պարբերական մամուլում տպագրվել է երգի գրական տեքստը։

Երգի պատմական հիմքը սուլթան Համիդ II-ի Արևմտյան Հայաստանը թուրքացնելու նպատակով հայ գյուղացիների վտարումն էր իրենց բնակավայրերից, որտեղ հաստատվում էին Բալկաններից ու Կովկասից գաղթած իսլամ գաղթականները։ Երգի վերջին քառյակը ավելացված է հետագայում։

Երգի տեքստը խմբագրել

Ով որ քաջ է ինչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրող թող գա։
Այս հինգ դար է մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից մեզ կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա։
Կռվենք, պարպենք և վերջանանք,
Կամ զենքերով կյանք ստանանք․
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա։
Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ փաշին սիրող թող գա։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել