Ոսկու իշխանության ներքո

«Ոսկու իշխանության ներքո» (ռուս.՝ «Во власти золота»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պրավովը Դմիտրի Մամին-Սիբիրյակի «Ոսկի արդյունաբերողները» (ռուս.՝ «Золотопромышленники») պիեսի, «Վայրի երջանկություն» (ռուս.՝ «Дикое счастье») վեպի և «Գեղձախտ» (ռուս.՝ «Золотуха») պատմվածքի հիման վրա։

Ոսկու իշխանության ներքո
ռուս.՝ Во власти золота
Երկիր ԽՍՀՄ
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻվան Պրավով
ԴերակատարներԻվան Պերեվերզև, Իննա Կմիտ և Վիկտոր Չեկմարյով
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
IMDbID 2094180

Սյուժե խմբագրել

Ոսկու արդյունաբերությամբ զբաղվող Տիխոն Կոնդրատևիչ Մոլոկովի աղմկոտ տանն տոնում են Բարեկենդանը։ Երբ քաղաքապետը փորձում է գայթակղել տիրոջ դստերը՝ Անիսիային, աղջկա հայրը կոտրում է նրա քիթը։ Վախենալով հետևանքներից՝ Տիխոն Կոնդրատևիչն ընկերոջ՝ Իվան Տիմոֆեևիչ Զապադկինի խորհրդով, վերցնում է կեղծանուն, ամբողջ ունեցվածքը վերագրանցում է կնոջ վրա և դստեր հետ փախչում քաղաքից։ Զապադկինը Մոլոկովի կնոջը համոզում է իրեն վարձով տալ ոսկու հանքը, ինչի արդյունքում Մոլոկովն ու դուստրը մնում են առանց ապրուստի միջոցների։ Հասկանալով, որ իրենք խաբված են, փախածները վերադառնում են՝ վերադարձնելու բարի անունն ու կորցրած հանքը։

Դերերում խմբագրել

  • Իվան Պերևերզև - Տիխոն Կոնդրատևիչ Մոլոկով, ոսկի արդյունաբերող
  • Իննա Կմիտ - Անիսիա Տիխոնովնա
  • Վիկտոր Չեկմարյով - Իվան Տիմոֆեևիչ Զապադկին
  • Լյուդմիլա Կասյանովա - Ելենա Իվանովնա
  • Վլադիսլավ Բալանդին - Վասիլի Պետրովիչ (լուսագրերում՝ Ս. Բալանդին)
  • Իգոր Բելոզյորով - Պոլիկարպ Եմելյանովիչ Բելոնոսով, փաստաբան
  • Եֆիմ Ստեպանով - Խարիտոն Խարիտոնովիչ Շիրինկին
  • Պոլինա Կրոպաչովա - Մարֆա
  • Պավել Ֆեդոսեև - Մարկուշկա
  • Լիդիա Ստարոկոլցևա - Մարկուշկայի կինը

Մրցանակներ խմբագրել

  • 1958 – Համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ հնչյունային ռեժիսորին (Եվգենի Նիկուլսկի)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Իվան Պրավով, Յուրի Խազանովիչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Պրավով
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Լուկշին
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Կավեցկի[2]
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Ռոդիգին
  • Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա

Ծանոթագրություններ խմբագրել