Ոսկե կիրճը (անգլ.՝ All Gold Canyon), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի պատմվածքը։ Գրվել է 1905 թվականին։

Ոսկե կիրճը
All Gold Canyon
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1905

Սյուժե խմբագրել

Պատմվածքում իրադարձությունները կատարվում են մի կիրճում[1]։

Կիրճում ոչ մի ձայն չկար, բացի առվակի ձայնից և կիրճում տիրող մթնոլորտից։ Բիլ անունով մի մարդ խաթարում է կիրճի լռությունը։ Նա մի երգ շշնջալով առաջ է շարժվում կիրճով և հիանում է կիրճի գեղեցկությամբ։ Նա այստեղ էր եկել ոսկի որոնելու համար։ Սկսում է եռանդով առվի միջից հող հանել և լվանալ։ Երբ մի թաս լվանում է, մի շատ փոքր կտոր ոսկի է հանում։ Այդպես շարունակ մինչև երեսունհինգ ոսկե փայլ։ Երբ մութն ընկնում է, Բիլը խարույկ է վառում, նստում կողքին և սկսում ընթրել։ Առավոտյան Բիլը նորից է աշխատում և այնքան ինքնամոռաց, որ չի նկատում, թե ինչպես է մութն ընկնում և սթափվում է միայն այն ժամանակ, երբ էլ չի կարողանում տեսնել ոսկու փայլքը թասի մեջ։ Հետո նորից ընթրում է, ծխում ծխամորճ և հանելով կոշիկները պառկում վերմակի տակ։ Առավոտյան երբ վեր է կենում, որոշում է թարմացնել իր նախաճաշը և հենց այդ պահին իր ձեռքով կարթ է պատրաստում։ Նա որսում է տասը դյույմանոց մի կարմրախայտ։ Երեք այդպիսի կարմրախայտ ապահովում են նրա նախաճաշը։ Հետո նա սկսում է նորից ոսկի որոնել, բայց այս անգամ արդեն ավելի էր դժվարացել աշխատանքը, քանի որ այս անգամ նա պետք է բարձրանար բլուրը և թասով հողը իջեցներ առվի մոտ ու լվանար։ Հետո նա փորում էր դիվահար և շատ մեծ դժվարությամբ, բայց ի վերջո ոչ մի կտոր ոսկի չի հայտնաբերում։

Ու երբ մութն ընկնում է, Բիլը որոշում է քնել, սակայն նրան տանջում են իրեն սպառնացող վտանգի մասին մտքերը։ Հաջորդ օրը, երբ արևը դեռ նոր էր ծագել, նա արդեն նախաճաշել էր և բարձրանում էր ժայռն ի վեր։ Այդ առավոտ առաջին թասը երկու դոլարից ավելի շահույթ է բերում։ Նա մի տեղ է ընտրում և սկսում է այդտեղ փորել։ Բիլը շատ ջանասիրությամբ է աշխատում և երբ նա այնքան էր փորել, որ միայն իր գլուխն էր երևում, նրա գործիքը մի կոշտ բանի է դիպում և նա զննում է հողի հատակն ու տեսնում է, որ մի մեծ կտոր կվարց է։ Նա կվարցը մաքրում է և ստանում ոսկի։ Հետո նրան հանդիպում են ոսկու մեծ-մեծ կտորներ և մարդը ուրախությամբ դրանք հավաքում էր։ Եվ այդ կիրճը անվանում «Ոսկե կիրճ»։ Երբ հանկարծ նա զգում է, որ իր գլխավերևում ինչ որ մեկը կանգնած է, նա շատ է սարսափում։ Այդպես երկար չէր կարողանում շարժվել, որովհետև նրա ամբողջ մարմինը դողում էր և նա չգիտեր, թե ինչ աներ։ Որոշ ժամանակ նա այդպես քարացած մնալով մտորում էր, թե ինչ պետք է անի և ի վերջո նա որոշում է ձևացնել, թե չի նկատել այդ անտեսանելի թափառաշրջիկին, որը իրեն վտանգ է սպառնում և շարունակում է հետազոտել իր ոսկին։ Եվ հանկարծ այդ անծանոթը կրակում է մարդու ուսին։ Իսկ հետո Բիլը ընկնում է գետնին և անծանոթին թվում է, թե նա մեռած է։ Նա նստած ծխում էր երկար ժամանակ և երբ ցանկանում է գնալ դեպի Բիլը, Բիլն արդեն հասցնում է բռնել նրա ոտքը և կանգնեցնել նրան։ Հետո նրանք սկսում են կռվել։ Կռվի ընթացքում Բիլը անծանոթի ձեռքից խլում է զենքը և սպանում նրան՝ փրկելով իր իսկ կյանքը։ Հետո Բիլը նրան գցում է մի փոսի մեջ և թաղում։

Բիլն այս ամենից հետո չի մնում կիրճում ու թամբելով իր ձին հեռանում է կիրճից՝ մի երգ շշնջալով։ Նա խանգարել էր կիրճի անդորրը, փչացրել բնությունը և երբ նա գնում է, վերադառնում է կիրճի անդորրը[1]։

Կերպարներ խմբագրել

  • Բիլ
  • Անծանոթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ջեկ Լոնդոն, «Ոսկե կիրճը»».

Արտաքին հղումներ խմբագրել