Ոսկե աշուն (նկար, Լևիտան)

Ոսկե աշուն (ռուս.՝ Золотая осень), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 1490)։ Նկարի չափերը՝ 82 × 126 սմ[1][2]։

Ոսկե աշուն
ռուս.՝ Золотая осень
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1895
բարձրություն82
լայնություն126
ժանրբնանկար
նյութՅուղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

«Ոսկե աշուն» նկարն ստեղծվել է 1895 թվականի աշնանը, երբ Լևիտանն ապրում էր Տուրչանինովների «Գորկա» դաստակերտում, որ տեղակայված էր Օստրովնո գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում Օստրովնո գյուղը գտնվել է Տվերի նահանգի Վիշնեվելեցկի գավառում, իսկ ներկայում ընդգրկված է Տվերի մարզի Ուդոմլյայի շրջանում[3][4]։ Նկարում պատկերված է Սեժա գետը, որ հոսում է Օստրովնոյի մոտով[5][6]։ Այդ վայրը գտնվել է «Գորկա» դաստակերտից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա[6]։

«Ոսկե աշուն» նկարը հանրությանն է ներկայացվել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 24-րդ ցուցահանդեսում, որ անցկացվել է 1896-1897 թվականներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ինչպես նաև 1896 թվականին Նիժնի Նովգորոդում կազմակերպված Համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստական ցուցահանդեսում։ 1896 թվականին նկարն Իսահակ Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը[1]։

 
Իսահակ Լևիտան, «Ոսկե աշուն», 1896

1896 թվականին Իսահակ Լևիտանը նկարել է «Ոսկե աշուն» խորագիրը կրող ևս մեկ կտավ (ավելի քիչ հայտնի), որը նույնպես ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 5635)[7][8][9]:

Նկարագրություն

խմբագրել

Իսահակ Լևիտանը սիրում էր նկարել աշնանային բնանկարներ. նա ունի տարվա այդ եղանակի հետ կապված ավելի քան հարյուր նկար[10]։ Դրանց շարքում «Ոսկե աշուն» կտավն նկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Նկարում պատկերված է ոչ մեծ առու՝ շրջապատված ծառերով, որ ծածկված են դեղին ու կարմիր տերևներով։ Հեռվում երևում են գյուղական տներ, դաշտ, իսկ դրանցից այն կողմ՝ հորզոնում, աշնանային անտառն է, որ նկարված է դեղին երանգներով։ Նկարի վառ, լավատեսական տրամադրություն հաղորդող գույները բնութագրական չեն Լևիտանի արվեստի համար։ Սովորաբար նա օգտագործում է ավելի մեղմ ու նուրբ երանգներ[10]։

Տրետյակովյան պատկերասրահի առցանց կատալոգում նշվում է[2].

Իր շատ գծերով «Ոսկե աշունը» ներկայացնում է 1890-ականներին տարածված հետաքրքրությունը դեպի ձևի խնդիրները, գեղանկարչության որակի ու ոճի հարցերը։ Այս ստեղծագործությունն իր մեծ բնօրինակային դիտման անմիջականությունն միավորում է նորացված կերպարվեստական լուծման որոնման հետ։ Լիովին ավանդական գեղանկարչական ձևն այստեղ համադրվում է առանձին դետալների ազատ, գրեթե իմպրեսիոնիստական ներկայացման հետ։ Միաժամանակ գույնը չի լուծվում լույսում, ինչպես դասական իմպրեսիոնիզմում է, այլ պահպանում է ինտենսիվությունը, ինչը ներկի՝ պաստոզային էքսպրեսիվ քսված լինելու հետ միասին ուժեղացնում է կտավի էմոցիոնալ արտահայտչությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 364
  2. 2,0 2,1 «Левитан Исаак Ильич — Золотая осень». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  3. «Исторические усадьбы России — Усадьбы Тверской области — Усадьба Горка» (HTML). hist-usadba.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  4. «Антон Павлович Чехов — Имение Горка». Литературная карта Тверского края, litmap.tvercult.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  5. В. И. Колокольцов. «Отклонение к чеховскому «дому с мезонином»». Из книги «Отклонение. Колокольцовы в Тверской губернии», Санкт-Петербург, 2004. www.vgd.ru. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  6. 6,0 6,1 Д. Л. Подушков. «Антон Чехов и И.И. Левитан в Удомле». Из книги «Знаменитые россияне в истории Удомельского края», Тверь, 2009. www.gumfak.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 29.06.2012-ին.
  7. Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 366
  8. А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 213
  9. В. А. Петров, 2000, էջ 60—61
  10. 10,0 10,1 «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — Золотая осень, 1895». isaak-levitan.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 29.06.2012-ին.

Գրականություն

խմբագրել
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • А. А. Фёдоров-Давыдов Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
  • В. А. Петров Исаак Левитан. — М.: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2

Արտաքին հղումներ

խմբագրել