Աշոտ Ոսկանյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ոսկանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Երջանիկի Ոսկանյան (մայիսի 20, 1953(1953-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ[1][2]։

Աշոտ Երջանիկի Ոսկանյան
Ծնվել է1953 թվականի մայիսի 20
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ-կազմակերպիչ
Գործունեությունպետական ծառայող

Կրթություն և գործունեություն խմբագրել

  • 1971-1976՝ ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսական ֆակուլտետը, ստանալով տնտեսագետ կազմակերպչի մասնագիտություն։
  • 1979–1981՝ վերաորակավորում է անցել Տիմիրյազևի անվան Մոսկովյան գյուղատնտեսական ակադեմիայում։
  • 1976–1992՝ աշխատել է տնտեսության և գյուղատնտեսություն կազմակերպության Հայկական գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, ավագ օգնական և ավագ գիտական աշխատակից։
  • 1992 փետրվար-մայիս՝ աշխատել է Հայաստանի տնտեսության նախարարությունում որպես գյուղատնտեսական պարենավորման բնագավառի պետի տեղակալ, իսկ 1992–1993 որպես պետ։
  • 1993 փետրվար - 1995 հուլիս՝ եղել է գյուղատնտեսության նախարար, իսկ 1995 հուլիսից - 1996 նոյեմբեր՝ Հայաստանի գյուղատնտեսության և պարենավորման նախարար։
  • 1996-1998՝ եղել է Հայաստանի գյուղատնտեսական միության տնօրենը։
  • 1998-2004՝ աշխատել է որպես գիտական աշխատակից, իսկ հետո ՆԻԻ գյուղատնտեսության ինստիտուտում որպես խորհրդատու։
  • 2000 մայիսից՝ «Ագրոզարգացում» հասարակական կազմակերպության նախագահ։
  • 2001 դեկտեմբերից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի արտադրության կազմակերպության ամբիոնի դոցենտ։
  • 2004 նոյեմբերից՝ գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ոսկանյան Աշոտ Երջանիկի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Ոսկանյան Աշոտ Երջանիկի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.