Ոչ գրական ոչնչությունները քննադատ

«Ոչ գրական ոչնչությունները քննադատ», հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հոդվածներից է։

Ոչ գրական ոչնչությունները քննադատ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԺանրՀոդված
ԼեզուՀայերեն
ՎիքիդարանՈչ գրական ոչնչությունները քննադատ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Հովհաննես Թումանյանի քննադատական ժառանգության մեջ  առանձին և մեծ արժեք են ներկայացնում նրա այն հոդվածները, զանազան հանդիպումների ժամանակ ունեցած բանավոր ելույթները, որոնք վերաբերում են հայ, թե համաշխարհային  գրականության պատմության հարցերին։ Թումանյանի տեսադաշտը շատ լայն է, գրական-պատմական խոշոր երևույթների ընդգրկումները սահմաններ չունեն։ Թումանյանը, հատկապես հայ գրականության պատմության նշանավոր դեմքերի մասին, նույնիսկ թռուցիկ դիտողություններով հաճախ այնքան խոր, այնքան նոր և ընդունելի կարծիքներ է հայտնում, նրանց գործերը այնքան ճիշտ է գնահատում, որ դրանք  գրականագիտական ամբողջ հետազոտությունների հիմքում կարող են դրվել[1]։ «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը Թումանյանը գրել է այն բանից հետո, երբ ոմն Ռ. Դրամբյան քննադատել էր նրան՝ մեղադրելով «Ծիտը» հեքիաթը պատճենելու մեջ։ Այս հոդվածում Թումանյանը պարզ ցույց է տալիս, որ «Ծիտը» իրականում պատճենում չի այս կամ այն գրողից, այլ ժողովրդական  բանահյուսության մանրակրկիտ մշակում։ Հոդվածում Դրամբյանը նշում էր, որ Թումանյանը բառացի գրել է Հայկունու գրածը, բայց իրականում այդ երկուսը շատ են տարբերվում միմյանցից։ Թումանյանի «Ծիտը» ամենահաջող մշակումներից է, եթե ոչ ամենահաջողվածը։ Այս է ցույց տալիս այն փաստը, որ, օրինակ՝ Հայկունու գրածը, կարելի է ասել, տարածում չգտավ, այն ինչ Թումանյանինը շատ սիրվեց, սիրվում է ու դեռ շատերի կողմից սիրվելու է։ Կան շրջիկ ստեղծագործություններ, որոնք բոլորը կարող են մշակել, փոփոխել։ «Ծիտը» և «Սասունցի Դավիթը» պատկանում են այդ ստեղծագործությունների շարքին։ Այսպիսի ստեղծագործությունները կարող են փոփոխել ու մշակել բոլորը և այդտեղ «պատճենման» մասին խոսք գնալ չի կարող։

Սյուժե խմբագրել

«Մի դիպվածով»  Ռ. Դրամբյանի ձեռքն է ընկնում  Հովհաննես Թումանյանի կազմած և իշխանուհի Մ․ Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները։ Կարդում է «Ծիտը»։ Բարեբախտաբար միայն այդ մեկը։ Մտածում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից։ Համեմատում է՝ տեսնում է նույնն է «բառացի»։ Մտածում է, թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները…», ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում։ Ինչպես գրում է Թումանյանը այս հոդվածում`«մաղձը շարժվում է մարդուկի ներսը, տեսնում է «շանտաժ», «ժանտախտ» ու բարձրանում է անխնա «հարվածելու կծու խայթիչ լեզվով»։ Առանց ձեռքը դողալու, առանց զգալու, առանց տատանվելու գրում է «Գրական մեծությունները բանագող»։ Թումանյանն ավելի խորքային է դնում հարցը, քանի որ այսպիսի ատելությունը, չարությունը մեկի մեջ չէ բույն դրել, այլ շատերն են Դրամբյաններ։ Նրանք, որոնք չգիտեն, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ վերցնում են ժողովրդականը ու պատմում։ Եվ շնորհքը հենց այդ պատմելու մեջն է, որ իմանան ինչը փոխեն, ինչը հեռացնեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և՛ գեղեցիկ լինի, և՛ ժողովրդականի համն ու հոտը չկորցնի։ Այնուհետև Թումանյանը ցույց է տալիս երկու ստեղծագործությունների տարբերությունները։ Թումանյանը  գրել է «Ծիտը», Հայկունին` «Աշըղ Այհլորը»։ Թումանյանի ծտի ոտքը փուշ է մտնում, Հայկունու այհլորը փուշ է գտնում։ Թումանյանի ծիտը տեսնում է պառավը փայտ է փնտրում ուզում է թոնիրը վառի, փայտ չունի, Հայկունու այհլորը տեսնում է պառավը թոնիրը վառում է, չի կպչում։ Թումանյանի ծիտը գնում է տեսնում հովիվն անհաց է կաթ ուտում, Հայկունու այհլորը տեսնում է հովիվը «պտըտուրը» փրթել է կաթի մեջ և այդպես է ուտում։ Թումանյանի ծիտը տեսնում է հարսանիքում մսացու չունեն, որ մորթեն, Հայկունու այհլորը տեսնում է շուն են մորթել։ Թումանյանի ծիտը հարսը տալիս է աշուղին, ինքը դատարկ ետ գնում. Հայկունու այհլորը հարսը փոխում է «ճունգուլի» հետ։ Նրա այհլորը տալիս է աշուղի աչքը հանում, Թումանյանի ծիտը` ոչ։  Հայկունու հեքիաթի ուղիղ կեսը կրկնություն է։ Վերջապես Հայկունու հեքիաթը նրանով է վերջանում, որ այհլորը հարսին տանում է տիրանում։ Իսկ Թումանյանի ծիտը բոլորովին մնում է դատարկ, մինչև անգամ ձեռքի սազն էլ երգելիս վայր է ընկնում կոտրվում ու դատարկ էլ թռչում է, գնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը. Սովետական գրող. էջ 308.