Ոչխարների թոքերի ադենոմատոզ

Ոչխարների թոքերի ադենոմատոզ, թոքերի ադենոմատոզը ոչխարների դանդաղ զարգացող վիրուսային հիվանդություն է։ Բնորոշվում է թոքերում ուռուցքային օջախների (բրոնխաթոքաբշտիկային քաղցկեղ) առաջացմամբ:Հաճախ նկատվում են մետաստազներ տեղային ավշային հանգույցներում։ Հիվանդանում են ոչխարների բոլոր ցեղերի կենդանիները, հաճախ՝ 2–4 տարեկանում։ Թոքերի ադենամատոզը դրսևորվում է համաճարակի ձևով։ Կենդանիները վարակվում են շնչառական ճանապարհով, հիվանդ կենդանիների հետ պահելու ժամանակ։ Կլինիկական նշանները՝ հաճախաշնչություն, հազ, հևոց,փրփրալորձային քթահոսություն և այլն։ Բուժումը մշակված չէ։

Կանխարգելիչ միջոցառումներ խմբագրել

Կանխարգելիչ միջոցառումներ են ամբողջ հոտի պարբերական զննումը, հիվանդների խոտանումը, 2 տարեկանից բարձրերի հարկադիր սպանդը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։