Էստրոզ ոչխարների, ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչները քիթըմպանային Oestrus ovis բոռի թրթուրներն են, որոնք մակաբուծվում են կենդանիների քթային և ճակատային ծոցերում։ Էգ բոռն ամռանը թրթուրները դնում է ոչխարի քթի խոռոչի մեջ։ Ինվազիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Նկատվում է քթից շճաթարախ. (արյան խառնուրդով) արտադրություն, շնչառությունը դժվարանում է, երբեմն ի հայտ են գալիս կեղծ պտտախտինշաններ։ Բուժումը քթի խոռոչի և ճակատային ծոցերի մեջ միջատասպանների ներարկում։ Կանխարգելումը շինությունների միջատազերծում, բոռերի թռիչքի ժամանակ և դրանից հետո կենդանիների մշակում միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։