Ողնուղեղի սմքախտ
Ողնուղեղի ամքախտ, ողնուղեղի չորուկ (tabes dorsalis)՝ նյարդային համակարգի սիֆիլիսային ախտահարման ուշ ձևերից։ Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3—30 (հաճախ՝ մոտ 10) տարի հետո։
Ողնուղեղի սմքախտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | Էրեկտիլ դիսֆունկցիա[1], hyperesthesia?[1] և պարէսթեզիա[1] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Tabes dorsalis Վիքիպահեստում |
ՓուլերԽմբագրել
Ընթանում է կլինիկական երեք փուլով.
1-ին փուլԽմբագրել
կեղծ արմատային կամ պրեատակտիկ փուլ, սկսվող տաբես, ընթանում է սահող ցավերով մարմնի տարբեր մասերում, լույսի հանդեպ աչքի բբի ռեակցիայի և աքիլլեսյան ջլի ռեֆլեքսի բացակայությամբ։
2-րդ փուլԽմբագրել
Երկրորդ կամ ատակտիկ փուլում, բացի վերոհիշյալ ախտանշաններից, առաջանում է նաև քայլվածքի խանգարում (հիվանդը քայլում է ճոճվելով)՝ հատկապես մութ պայմաններում կամ աչքերը փակելիս և ներքին օրգանների կրիզներ (ցավեր)։
3-րդ փուլԽմբագրել
Երրորդ կամ տաբոպարալիտիկ փուլում ատաքսիան արտահայտված է լինում այնքան ուժեղ, որ հիվանդը չի կարողանում քայլել, նստել և գամվում է անկողնուն։ Ծայրանդամների լուծանքներ չեն լինում։ Աչքի հատակում հայտնաբերվում է տեսողական նյարդի պտկիկի գորշ ապաճում։ Առաջանում են հոդերի ձևախախտումներ, սնուցողական խոցեր (հաճախ կրունկների շրջանում)։
ԲուժումԽմբագրել
հակասիֆիլիսային դեղամիջոցներ, պենիցիլին և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 база данных Disease ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 614)։ |