«Ոզնին և աղջիկը» (ռուս.՝ Ёжик и девочка), 1988 թվականի մուլտֆիլմ[1], որ նկարահանել է Ալլա Գրաչովան[2]։ Դարձել է վերջին աշխատանքն Ալլա Գրաչովայի կարիերայում։

Picto infobox cinema.png
Ոզնին ու աղջիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլլա Գրաչովա
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն482 վայրկյան
Թվական1988

ՍյուժեԽմբագրել

Ոզնին, որն ապրում է տան սանդղամուտքի տակ, ծանոթանում է աղջկա հետ, որը բակում գնդակով խաղում է։ Հեշտությամբ ընդունելով ոզնու ընկերությունը՝ աղջիկը չի կասկածում, որ նա իր սուր փուշերը կարող են պատահաբար ծակել գնդակը, վնասել իր մատը և նույնիսկ պատռել իր հագուստը…

Իրեն բնորոշ մանկական անզգույշությամբ` փոքրիկ հերոսուհին, որը հետաքրքրված է նոր ընկերոջ հետ խաղերով և արկածներով, ամեն անգամ ներում է փշոտ ոզնուն և ելք է գտնում ստեղծված իրավիճակներից։

Մի օր տանը սեղանին դրված էր հավաքված քաղցր ազնվամորի և կաթ, մոռացվել են բոլոր վշտերն ու դժվարությունները։ Աղջիկը ոզնուն հրավիրում է հյուրասիրելու, բայց… ոզնու ասեղները կպչում են սփռոցին, քաշում այն, և պատրաստված բոլոր ուտեստները թափվում են հատակին։

Վտարված ոզնին հուսահատությունից որոշում է ձեռք առնել ծայրահեղ միջոցներ՝ մկրատով կտրելով իր բոլոր ասեղները...[3]

Նկարահանող անձնակազմԽմբագրել

Կինոռեժիսոր Ալլա Գրաչովա
Սցենարի հեղինակ Գ. Վլասենկո
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Չուրիլով
Կոմպոզիտոր Յուրի Շևչենկո
Կինոօպերատոր Անատլի Գավրիլով
Հնչյունային օպերատոր Իգոր Պոգոն
ՆԿարիչ-մուլտիպլիկատորներ Ալլա Գրաչովա, Ի. Բորոդաևա, Կոնստանտին Բարանով, Օլեգ Կովալենկո
Օգնականներ Օ. Մալովա, Ե. Պերեկլադովա, Վ. Եզերսկի
Հնչյունավորող Լյուդմիլա Կոզուբ
Մոնտաժող Ի. Պեդան
Խմբագիր Եվգենի Նազարենկո
Նկարահանող խմբի տնօրենն Իվան Մազեպա[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ոզնին և աղջիկը» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. 2,0 2,1 «Ոզնին և աղջիկը» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Мультфильм "Ежик и девочка"

Արտաքին հղումներԽմբագրել