Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր․․․
«Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր․․․ |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1890 թվականին հուլիսի 6-ին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 268) պահվում է բանաստեղծի՝ 1890 թվականին հուլիսի 6-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 18)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։