Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՈ՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...

Պատմություն խմբագրել

«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1890 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 18-ում է պահվում մաքուր արտագրված մեկ ինքնագիր, թվագրված՝ «1890 թ․ հունիսի 25»։ Այնտեղ, № 12- ում, կա նաև մի սևագիր-ինքնագիր՝ թերի և ջնջումներով, որն, ըստ երևույթին, մտահղացման առաջին գրառումներից է։

Թումանյանի ընտանիքի արխիվի պատառիկների մեջ պահվում է ևս մեկ թերի ինքնագիր, որը նման է «Ա» ինքնագրին իր բնույթով և սկսվում է դրա 7-րդ տողից։ ՝

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 87), այնուհետև՝ Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 14)։ Ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակչության առաջին հատորում (էջ 43)[1]։

Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 558.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...