Շրջանային դատարանի շենք (Սամարա)
Շրջանային դատարանի շենք, Ա. Ֆ. Սվետովի տուն, գտնվում է Սամարա քաղաքի Կույբիշևի փողոցում, քաղաքի Սամարայի շրջանում գտնվող Հեղափոխության հրապարակում։ 1974 թվականի դեկտեմբերի 4-ին ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ № 624 շենքը համարվում է դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան (№ 6300000006)[1]:
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Տեղագրություն | Սամարա |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՍամարայի Ալեքսեևյան հրապարակում (այժմ՝ Հեղափոխության հրապարակ) գտնվող տունը կառուցվել է 1857 թվականին վաճառական Ա. Ֆ. Սվետովի կողմից Ա. Ա. Մելնիկովի փայտե տան փոխարեն։ 1850 թվականին Սամարայում տեղի ունեցած մեծ հրդեհը հիմնովին ավերել էր Մելնիկովի տունը, իսկ նրա տեղում ձևավորված տեղը վաճառվել էր Ա. Ֆ. Սվետովին։ Վաճառականը հետագա տաս տարիների ընթացքում շենքն օգտագործել էր առևտրային նպատակներով։ 1867 թվականին Սամարայի նահանգապետը նկատել է շենքը և այն դարձրել Սամարայի շրջանային դատարան։ Նույն թվականի ապրիլին նահանգային վարչության ճարտարապետ Ն. Ֆ. Տեպլովին հանձնարարել են մշակել տան վերակառուցման ծրագիրը։ 1869 թվականին հարկերից խուսափելու պատճառով վաճառական Ա. Ֆ. Սվետովը դատական կարգով կորցրել է շենքի իր իրավունքները, և այն դարձավ գանձապետարանի սեփականությունը, և 1870 թվականի նոյեմբերի 25-ին այնտեղ բացվեց շրջանային դատարանը։
Դատարանի շենքը ուշագրավ է նաև նրանով, որ այնտեղ 1892 թվականի հունվարից մինչև 1893 թվականի օգոստոսը աշխատել է Վլադիմիր Ուլյանովը, որպես երդվյալ հավատարմատար Խարդինի օգնական։ 1902-1903 թվականին շենքը ևս մեկ անգամ վերակառուցվել է ճարտարապետ Ֆ. Պ. Զասուխինի նախագծով։
Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո բանվորական և զինվորական դեպուտատների քաղաքային խորհրդի որոշմամբ 1918 թվականի հունվարի 2-ին Սամարայի շրջանային դատարանը լուծարվեց, նրա փոխարեն ձևավորվեց արդարադատության կոմիսարիատ և հեղափոխական տրիբունալ։ Տրիբունալը լուծարվեց 1923 թվականին, իսկ նրա փոխարեն ստեղծվեց նահանգային դատարան։
Այն բանից հետո, երբ 1928 թվականի մայիսին նահանգները վերանվանվեցին մարզերի, Սամարայի նահանգային դատարանը սկսեց կոչվել Միջին Վոլգյան մարզային դատարան, իսկ 1935 թվականի հունվարի 27-ից` Կույբիշևի մարզային դատարան։ Կույբիշևի Սամարա վերանվանվելուց հետո, նորից կոչվեց Սամարայի մարզային դատարան։ Շենքի ճակատային մասերից մեկը գտնվում է Կույբիշևի փողոցի վրա, Կույբիշևի 60 հասցեում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Создание Самарского окружного суда» (ռուսերեն). Самарский областной суд. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- «Памятники архитектуры, исторические сооружения» (ռուսերեն). Администрация городского округа Самара. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.