Շտարկի երևույթ, արտաքին Էլեկտրական դաշտի ազդեցությամբ ատոմների, մոլեկուլների և բյուրեղների Էներգետիկ մակարդակների փոփոխությունը, որն արտահայտվում է սպեկտրային գծի տեղաշարժով կամ ճեղքումով։ Հայտնաբերել է Ցո․ Շտարկը 1913 թվականին՝ ջրածնի ատոմի առաքման սպեկտրն ուսումնասիրելիս։ Ջրածնի ատոմի յուրաքանչյուր սպեկտրային գիծ Էլեկտրական դաշտում տրոհվում է մի քանի բաղադրիչների։ Էլեկտրաջրածնի սպեկտրային գծի ճեղքումը Էլեկտրական դաշտում կամ դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս (լայնական էֆեկտ) տրոհված գծերի մի մասը բևեռացած է լինում դաշտի ուղղությամբ (a-բաղադրիչներ), մնացած մասը՝ դաշտին ուղղահայաց (a-բաղադրիչներ)։ Դաշտի ուղղոությամբ դիտելիս (երկայնական էֆեկտ) a-բաղադրիչների ոխարեն երևան են գալիս չբևեռացած գծեր, իսկ л-բաղադրիչները վերանում են։ Տրոհված բաղադրիչները, որոնց հեռավորությունը համեմատական է դաշտի լարվածության առաջին աստիճանին (գծային էֆեկտ), սիմետրիկ են դասավորվում սկզբնական գծի նկատմամբ։ Գծային էֆեկտ դիտվում է ոչ միայն ջրածնի, այլև ջրածնանման ատոմների սպեկտրներում։ Ընդհանուր դեպքում, ուժեղ դաշտերի առկայությամբ, դիտվում է քառակուսային էֆեկտ՝ գծերի տրոհման ասիմետրիկ պատկերով։ Շտարկի երևույթի կարևոր դեպքերից է բյուրեղային ցանցում իոնի էներգիայի էլեկտրոնային մակարդակների ճեղքումը՝ շրջապատող իոնների ստեղծած ներբյուրեղային դաշտի ազդեցությամբ։ Շտարկի երևույթը դիտվում է ինչպես հաստատուն, այնպես էլ փոփոխական էլեկտրական դաշտում։ Այդ երեույթը կարեոր դեր է կատարում ատոմային և մոլեկուլային սպեկտրոսկոպիայում, պլազմայի սպեկտրոսկոպիայում, ինչպես նաև կիրառվում է մոլեկուլների դիպոլային մոմենտների որոշման համար։

Շտարկի երևույթ
ֆիզիկական երևույթ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՅոհանես Շտարկ, Antonino Lo Surdo Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողՅոհանես Շտարկ, Antonino Lo Surdo Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1913 Խմբագրել Wikidata
Շտարկի երևույթ

Գրականություն

խմբագրել
  • Фриш С․ Э․, Оптические спектр
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 577