Շտատոլ[1], էրզյանյան ծիսական մոմ, տեղադրված է փայտե փորագրված աշտանակում։

Անվանում խմբագրել

«Շտատոլ» բառը էրզյանական լեզվից թարգմանությամբ նշանակում է մոմ։ Մոմերը, որոնք օգտագործվում են ծեսի ժամանակ, նաև անվանում են «էրզյանյան շտատոլ» կամ «նախնիների մոմ»[2][3]։

«Շտատոլ» բառը կա Վլադիմիր Դալի «Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարան»-ում[1]։

Նկարագրություն խմբագրել

Ավանդական շտատոլը ունեցել է 3,5 վերշոկ բարձրություն և 1,5՝ լայնություն։ Բոլոր մոմերը կազմել են շուրջ մեկ ֆունտ։ Պատրույգը պատրաստված է վուշե թելից։ Մոմի մեջտեղում կապված է սրբիչ՝ ասեղնագործ ծայրերով։ Աշտանակը պատրաստված է փայտից և ունի նեղ զամբյուղի կամ տակառի ձև[3]։

Էրզյանյան տոնի ժամանակ պատրաստվում է շատ ավելի մեծ մոմեր, բարձրությունը կարող է հասնել մինչև 2 մետր, տրամագիծը՝ 40 սմ, իսկ քաշը՝ 165 կգ[4]։

Կիրառում խմբագրել

Շտատոլը կիրառվում է ընտանեական կամ տոհմական աղոթքների ժամանակ, նաև նախաքրիստոնեական ժամանակներում։ Այրվող մոմը խորհրդանշում է կյանքը և կապվում է Համաշխարհային ծառի պատկերի հետ[3]։

Շտատոլի այրումը ուղեկցվում է ժամանակակից ոչ ալգլիախոսության հետևորդների արարողությամբ Մորդովիայում[2]։

Մշակույթում խմբագրել

«Շտատոլ» անվանումը կրում է Սարանսկի ազգային թատրոնում տեղի ունեցող ֆեստիվալը և ուգրոֆիննական ժողովրդին նվիրված ռուսական մուլտիմեդիայի պրոեկտը Մոսկվայում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Фасмер М. Этимологический словарь русского языка: Пер. с нем. (с доп.). — М.: Прогресс, 1973. — Т. 4. — 855 с.
  2. 2,0 2,1 Тютина О. С., Саберов Р. А. Особенности проведения национальных обрядовых праздников мордвы на примере Всеэрзянского моления (Эрзянь Раскень Озкс) // Colloquium heptaplomeres : журнал. —Нижний Новгород, 2016. — № 3. — ISSN 2312-1696.
  3. 3,0 3,1 3,2 Абрамова Т. А., Спиридонова Ю. Н. Роль родового коллектива в обрядовости финно-угорских народов // Juvenis scientia : журнал. —СПб., 2017. — № 6. — С. 52—55. — ISSN 2414-3790.
  4. Николай Аношкин (2015 թ․ նոյեմբերի 26). «Раськень Озкс в Большеигнатовском районе Мордовии». Голос эрзи (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  5. «На фестиваль «Штатол» в Саранск приедут театры из Дагестана и Татарстана». МордовМедиа (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  6. «В Москве представят мультимедийный проект "Штатол"». Голос эрзи (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.