Անդրեյ Շվեդով

ռուս դիվանագետ
(Վերահղված է Շվեդով Անդրեյից)

Անդրեյ Վլադիմիրի Շվեդով (նոյեմբերի 5, 1957(1957-11-05), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս դիվանագետ։

Անդրեյ Շվեդով
Ծնվել էնոյեմբերի 5, 1957(1957-11-05) (66 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և Medal for Participant in Emergency Humanitarian Operations

Կենսագրություն խմբագրել

1980 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը և անցել դիվանագիտական ծառայության։ 1980-1985-ական և 1990-1995-ական թվականներին աշխատել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատանը։ 1997-2002 թվականներին Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությունում եղել է դեսպանի խորհրդական։ 2002-2003 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ 2003-2004 թվականներին դարձել է Ռուսաստանի ԱԳՆ առաջին եվրոկապական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ 2004-2008 թվականներին եղել է Իսպանիայում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը։ 2008 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը եղել է Ռուսաստանի ԱԳՆ-ում ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ 2014 թվականի փետրվարի 3-ին դարձել է ԱՊՀ-ում Ռուսաստանի մեշտական ներկայացուցիչը (Մինսկ, Բելառուս)

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ նախագահի երախտագիտությունը (2011 թվականի դեկտեմբերի 13), բազմամյա բարեխիղճ աշխատանքի և ՌԴ արտաքին քաղաքականության մեջ ունեցած մեծ ավանդի համար[2]։
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից (2013 թվական)։
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր (2007 թվական)
  • Արտակարգ հումանիտար գորոծողությունների մասնակցի մեդալ (2013 թվական)

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի օգոստոսի 20)[3]։
  • Առաջին կարգի արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի մայիսի 29)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  2. Распоряжение Президента Российской Федерации от 13 декабря 2011 года № 798-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации Արխիվացված 2014-06-07 Wayback Machine»
  3. Дипломаты в ранге Чрезвычайного и Полномочного Посланника 2-го класса
  4. Указ Президента Российской Федерации от 29.05.2015 № 275 «О присвоении дипломатического ранга»

Արտաքին հղումներ խմբագրել