Շպրոտների հուշարձան

հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Մամոնովո քաղաքում

Շպրոտների հուշարձան (ռուս.՝ Памятник шпротам), շպրոտներին նվիրված հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Մամոնովո քաղաքում, ձկան պահածոյացման կոմբինատի հարևանությամբ։ Տեղադրվել է 2008 թվականի հուլիսի 19-ին։ Հուշարձանը խորհրդանշում է խորհրդային ժամանակաշրջանում հայտնի ապխտած ձկան նրբախորտիկի «ռուսական գրանցումը»[1]։

Շպրոտների հուշարձան
Տեսակհուշարձան
Ստեղծումհուլիսի 19, 2008
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄամոնովո
ԲնակավայրԿալինինգրադի մարզ
Նյութմարմար և բրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է երկու մետր բարձրությամբ մարմարե ծածկոցով ծածկված սեղան, որի վրա դրված է շպրոտներով բրոնզե պահածոյատուփը, որի բացված բերանից դուրս են հորդում շպրոտները, որոնցից մեկի գլխին ոսկե թագ կա[2]։ Սեղանի վրա կա մակագրություն.

  Շպրոտները ձկնորսական արդյունաբերության թագավորության մարգարիտներն են։  

Պատմություն խմբագրել

Մամոնովո քաղաքում պահածոյացման գործարանը գործում է 1949 թվականից։ Ռուսները սովորաբար Լատվիան են համարում «շպրոտի մայրաքաղաք»՝ մոռանալով իրենց բարիքների մասին։ Բալթիկ ծովի ափին գտնվող Մամոնովո քաղաքը երկար տարիներ զբաղվել է ձկնորսական արհեստով, ինչը հավերժացրել է շպրոտների հուշարձանը։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Մամոնովոյի քաղաքապետ Օլեգ Շլիկին[3]։ Հուշարձանի արժեքը կազմել է 500 հազար ռուբլի։ Այն ստեղծել է տեղացի քանդակագործ Ֆեոդոր Մորոզը, որի աշխատանքները տեղադրված են նաև Կալինինգրադում և Սվետլոգորսկ առողջարանային քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник шпротам в Мамоново Калининградской области на фото и карте». russights.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  2. В Калининградской области поставили памятник шпротам, lenta.ru
  3. В Мамоново установили памятник балтийским шпротам

Արտաքին հղումներ խմբագրել