Ներարկիչ
(Վերահղված է Շպրիցից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներարկիչ, բժշկական գործիք՝ օրգանիզմի մեջ դեղամիջոց ներարկելու կամ մարմնից արյուն կամ այլ հեղուկ հանելու համար։ Իրենից ներկայացնում է ապակե կամ պլաստմասե գլանաձև սրվակ, որի մեկ ծայրին սեղմակ է, մյուս ծայրին ասեղ։ Սեղմակը ներս հրելով կամ դուրս քաշելով հեղուկը համապատասխանաբար դուրս է մղվում ներարկչից և ներս է քաշվում ներարկչի մեջ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Syringe2.jpg/150px-Syringe2.jpg)
Սովորաբար նախատեսված են մեկ անգամյա գործածության համար. բացառություն են ապակե ներարկիչները, որոնք կարող են վերաօգտագործվել ախտազերծումից հետո։ Առանց ախտազերծման ներարկիչի վերաօգտագործումը կարող է մարմին փոխանցել տարբեր բացիլներ, այդ թվում ՄԻԱՎ վարակներ։
Ներարկիչներ օգտագործվել են դեռևս հռոմեացիների կողմից։
![]() |
Ընթերցե՛ք «ներարկիչ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներարկիչ» հոդվածին։ |