«Շուրոչկա» (ռուս.՝ «Шурочка»), խորհրդայի լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Իոսիֆ Խեյֆիցը 1982 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում Ալեքսանդր Կուպրինի «Մենամարտ» վիպակի հիման վրա։

Շուրոչկա
ռուս.՝ Шурочка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից
Սցենարի հեղինակԻոսիֆ Խեյֆից
ԴերակատարներYelena Finogeyeva?, Լյուդմիլա Գուրչենկո[1] և Ստանիսլավ Սադալսկի[1]
ՕպերատորԴմիտրի Դոլինին
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն98 րոպե[2]

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1983 թվականի օգոստոսի 22-ին։

Սյուժե խմբագրել

Պոդպորուչիկ Ռոմաշովի մոտ է գալիս Շուրոչկա Նիկոլաևան։ Չկարողանալով ընտրություն կատարել սիրո և պարտքի զգացումի միջև՝ Ռոմաշովը մենամարտի է կանչում Շուրոչկայի ամուսնուն՝ իր հրամանատար կապիտան Նիկոլաևին։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Ելենա Ֆինոգեևա – Շուրոչկա Նիկոլաևա
  • Անդրեյ Նիկոլաև – Գեորգի Ալեքսեևիչ Ռոմաշով, պոդպորուչիկ

Դերերում խմբագրել

  • Լյուդմիլա ԳուրչենկոՌաիսա Պետերսոն
  • Կոնստանտին Գրիգորև – Վասիլի Նիլիչ Նազանսկի, սպա
  • Ստանիսլավ Սադալսկի – Պալ Պալիչ Վետկին, սպա
  • Նիկոլայ Սկորոբոգատով – Սլիվա, կապիտան
  • Վալենտին Սմիրնիտսկի – Վլադիմիր Եֆիմովիչ Նիկոլաև, սպա, Շուրոչկայի ամուսինը
  • Նիկոլայ Ֆերապոնտով – Տիմոֆեյ Խլեբնիկով, զինվոր
  • Իվան Դմիտրիև – Շուլգովիչ, գնդի հրամանատար (դերը հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Յուրի Մեդվեդեւ-Լեշչենկո, սպա
  • Ռոման Իլյուտկին – Գայնան, Ռոմաշովի սպասյակ
  • Կոնստանտին Բուտաև – սպա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարը և բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
  • Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Դոլինին
  • Գլխավոր նկարիչ՝ Վլադիմիր Սվետոզարով
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ

Քննադատություն խմբագրել

Գրաքննադատ Դմիտրի Բիկովը ֆիլմն անվանել է վիպակի լավագույն էկրանավորում (դրանք եղել են վեցը) հենց գլխավոր հերոսուհու վրա շեշտը դնելու համար, և նշել է, որ ֆիլմն արդեն վերնագրով հստակ մատնանշում է վիպակի գաղափարը․ «Իզուր չէ, որ Ֆինոգեևայի գլխավոր դերակատարմամբ Խեյֆիցի ստեղծած հրաշալի էկրանավորումը հենց «Շուրոչկա» ֆիլմն է, քանի որ Շուրոչկան շատ ավելի կարևոր կերպար է, քան Ռոմոչկան»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Дмитрий Быков — Время потрясений. 1900—1950 гг.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Шурочка» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Шурочка»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  • ««Шурочка»». Статья. Онлайн-энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  • Шурочка // Энциклопедия кино. — 2010.
  • ««Шурочка»». Национальный кинопортал «Film.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.