Շուշիի օրհներգի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 20-ամյակին։ Օրհներգը գրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվերով, երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանն է, իսկ բառերի հեղինակը իր կինը՝ բանաստեղծուհի, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանը[1]։

Շուշիի օրհներգ
Տեսակերգ
Բառերի հեղինակՆուշիկ Միքայելյան
ԵրգահանԱվետիս Բերբերյան
ԵրկիրԱրցախ
Հաստատված2012
ԺանրՀիմն

Օրհներգը գրված է Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար[2]։

Օրհներգի տեքստ խմբագրել

Անառիկ ու հզոր
Ժայռակուռ ամրոց ու բերդ,
Քարաշեն իմ հավա՛տ, իմ Շուշի՛,
Դու վահան ու սիրտ
Մեր փառապանծ անցյալի՝
Լույսի կանթեղ վիթխարի։

Դու հայոց արծվաբուն,
Մեր հոգու սխրանք ու կամք,
Դու մոխրից վեր հառնած հուշարձան,
Դու մեր գեղասքանչ
Տաղ ու կանչ՝
Սրբածին շարական։

Փառքն ես հայ ազգի,
Սիրտն Արցախի,
Հանուն քո նոր կյանքի
Ելանք մենք մարտի։

Բարձրադիր լեռներիդ ուժը
Քեզ թիկունք՝ մեզ առաջնորդ,
Մեր ազա՛տ, մեր անհա՛ղթ Շուշի,
Մեր երկնահաս աղոթք։

Խաչիդ լույսով՝ որդիները քո հայկյան
Թող լինեն քեզ հավերժ պահապան,
Ծաղկի՛ թող ձեռքերով հանճարիդ
Քո հրաշակե՛րտ ապագան։

Խաչիդ լույսով՝ որդիները քո հայկյան
Թող լինեն քեզ զինվոր ու պահապան,
Քո անվամբ երդվենք,
Ու քո ոգով զինվենք,
Դու մեր օրհնանքն ես,
Հայրենի տուն Շուշի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AGBU. «ԿԱՐԾԻՔ». www.agbu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «Շուշին արդեն ունի օրհներգ (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Սիրիահայ բանաստեղծուհին հպարտ է, որ իր խոսքերով ստեղծվել է Շուշիի հիմնը

Արտաքին հղումներ խմբագրել