Շուշիի Վարանդա երգչախումբ

երգչախումբ

Շուշիի «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբ, հիմնադրվել է 1992 թվականին, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում, լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից։

Շուշիի Վարանդա երգչախումբ
ԵրկիրԱրցախ
Գործունեություն1992

Պատմություն խմբագրել

Երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, սեպտեմբեր ամսին։ Այն գործել է Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում և որոշ ժամանակ անց երգչախմբին տրվել է պետական կարգավիճակ։ Երգչախումբն իր ստեղծագործական գործունեությունը շարունակել է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով։ Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել Շուշիում, այնուհետև Երևանում՝ 1993 թվականին[1]։

Երգչախումբը հիմնադրման օրվանից բազմաթիվ համերգներով ելեւյթներ է ունեցել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, Հայաստանում և Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ[2]։

Հիմնադրման օրվանից երգչախումբը պատրաստել է երեք տասնյակից երգել են բազմաթիվ պատանի երգիչներ, կատարել հայ թե օտար դասական, ժամանակակից ու ժողովրդային ավելի կան 500 խմբերգեր[2]։ Խմբի մասին պատրաստվել են վավերագրական ֆիլմեր։ 2004 թվականին երգչախումբը ձայնագրվել է «Բերդաքաղաք» խտասալիկը, կատարել հայ դասական հոգևոր խմբերգերի մի ընտրանի։ 2012 թվականին՝ երգչախմբի 20-ամյակի առթիվ պատրաստվել է երգչախմբի ստեղծագործական տարեգրության մասին պատմող Հրաչ Թոքաթլյանի «Երգող ամառներ» վավերագրական ֆիլմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «168 Hours Online» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 «Շուշիի «Վարանդա» երգչախումբը և Շուշիի ազատագրումը տարեկիցներ են». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել