Շումաննիոֆիթոն պրոբլեմատիկում
Schumanniophyton problematicum | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Schumanniophyton problematicum | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Շումաննիոֆիթոն պրոբլեմատիկում (Schumanniophyton problematicum): Պատկանում է տորոնազգիների ընտանիքին[1]: Հայտնաբերել է բուսաբան Ֆրենսիս Ալլենը Աֆրիկայի Փղոսկրե ափ (ներկայումս կոչվում է Կոտ դ'Իվուար) կոչվող վայրում: Ունենում է 6-12 մետր բարձրություն, ունի չափազանց լայն ու խոշոր տերևներ, որոնք դասավորված են մաթեմատիկական ճշտությամբ: Տերևները դասավորված են այնպես, որ յուրաքանչյուր ճյուղին բաժին է հասնում երեքական տերև: Ծառն այլ կերպ անվանում են նաև մաթեմատիկական ծառ:
Այս զարմանահրաշ ծառի աճման առանձնահատկությունները կարելի է արտահայտել հետևյալ բանաձևով. N=(y*12)+ 4: Բանաձևը ճշտությամբ ցույց է տալիս ծառի տերևների թիվը: y-ը ցույց է տալիս ծառի տարիքը: Ծառի վրա յուրաքանչյուր տերևահանգույցից դուրս են գալիս 4 ընձյուղ, յուրաքանչյուրը ունի 1 մետր բարձրություն: Հետևաբար ամեն հանգույցի 4 ընձյուղները միասին կրում են 12 տերև: Բանաձևի վերջում 4 թվանշանն ավելացվում է, քանի որ ծառի գագաթնային ընձյուղը իր վրա է կրում 4 տերև: 1 տարի հետո այդ տերևները վերափոխվում են 4 ընձյուղների և գագաթնային մասում կրկին առաջանում են 4 նոր տերևներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ. Վ. (2003)։ Հետաքրքրաշարժ բուսաբանություն։ Երևան: Երևան. Հայբուսակ հրատարակչություն։ էջ 238