Շուկայի փողոց, Հին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որ կապել է Տաճարի հրապարակը Երևանի երկաթուղային կայարանի հետ։

Շուկայի փողոց
Պատկեր:File:View of Damirbulag bridge, Iravan (17th -18th centuries).png
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն1370
Լայնություն18․6
ՍկիզբՏաճարի հրապարակ
ԱվարտԵրկաթուղային կայարանի ճանապարհ

Պատմություն խմբագրել

Փողոցն անցել է Տաճարի հրապարակն ու ձգվել մինչև Քարահանքի թաղամասի հարավային ծայրամասերը՝ մինչև Երկաթուղային կայարանի փողոցը։ Ըստ 1906-1911 թթ հատակագծի՝ փողոցն ունեցել է 1370 մ երկարություն և 18․6 մ լայնություն։ Շուկայի փողոցի սկզբի հատվածը գտնվել է Անգլիական այգու հյուսիս-արևելյան հատվածի սահմանների մոտ։ Այդ հատվածում 1900-1910 թթ գտնվել են Երևանի քաղաքային դումայի և վարչության շենքը, Փոխադարձ վարկի ընկերակցությունը (N18) և Ոստիկանության քաղաքային վարչությունը (N22)։ Փողոցի զուգահեռ կողմում հրապարակից ձգվում է Թիֆլիսի առևտրային բանկի շենքը (ներկայիս՝ Վազգեն Սարգսյան 2)։ Հաջորդ թաղամասում տեղակայված են քաղաքային հաշտարարական դատարանի շենքը, Մ․ Կլոպովի անվան միջնակարգ ուսումնական հաստատությունը, Տեր-Հովհաննիսյանի, Միրզաբեկյանի և այլոց տները։ Անցնելով Փոստի (ներկայիս՝ Ագաթանգեղոս) փողոցը՝ այն կամրջով անցել է Գետառը և անցել Սավզիքյարի այգիներով, Դ․ Սարաջևի կոնյակի գործարանը (ներկայիս՝ Տիգրանի Մեծի 22), ներկարարների Շիլաչի թաղամասը և քաղաքի հարավային ծայրամասում հասել Երևանի ձիաքարշի պարկ, որտեղից էլ ձգվել է մինչև Երևանի երկաթուղային կայարանին կից գտնվող Երկաթուղային կայարանի ճանապարհ[1]։

Փողոցի կառուցապատումն իրականացվել է պարագծով, ինչն առաջին հերթին տեսանելի է փողոցի կենտրոնական հատվածում՝ երկհարկանի և երեքհարկանի շինություններում։ Փողոցի սկզբնամասի վարչական և հասարակական շենքերի համալիրների ճարտարապետագեղարվեստական նախագծումը լուծում է դեպի Տաճարի հրապարակ հանդիսավոր մուտքի խնդիրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․