Շուլտեի աղյուսակ (անգլ.՝ Schulte Table), պատահականորեն դասավորված օբյեկտների (սովորաբար տառերի և թվերի) աղյուսակ, որը նախատեսված է այդ օբյեկտները որոշակի հաջորդականությամբ գտնելու արագությունը ստուգելու և զարգացնելու համար։ Աղյուսակներով վարժությունները հնարավորություն են տալիս զարգացնել ծայրամասային տեսողական ընկալումը, որը կարևոր է, օրինակ, արագ ընթերցանության համար։

Ի սկզբանե աղյուսակները մշակել է գերմանացի հոգեբույժ և հոգեթերապևտ Վալտեր Շուլտեն որպես ուշադրության հատկանիշների հոգեբուժական ախտորոշում։

Օրինակ խմբագրել

20 13 16 9 17
7 10 14 8 4
15 24 11 6 23
22 25 18 2 1
12 21 3 19 5

Շուլտեի ամենապարզ աղյուսակը գրքի էջի լայնության քառակուսի թուղթ է՝ պայմանականորեն բաժանված 25 միանման քառակուսի բջիջների (5 սյունակ և 5 տող), որտեղ սովորական գրքային տառաչափով անկանոն կերպով գրված են 1-25 թվերը։

4 18 8 XI 25 12 XIX
IV 23 I 15 IX 3 XIV
XX 13 XXII VI XVII 17 5
X XXIV 9 XXIII 1 II 21
14 XIII III 19 XXI V 11
XVI 20 2 XV XVIII 16 XII
24 6 VII 10 VIII 7 22

Գոյություն ունի նաև Շուլտե-Պլատոնովի տարբերակը։ Կախված մեթոդիկայից և ի հայտ եկած շեղումներից՝ արաբական և հռոմեական թվերի համար հաշվարկը իրականացվում է առանձին-առանձին, ճիշտ կամ հակառակ հերթականությամբ կամ դրանց համադրությամբ։

4 18 8 3 25 12 6
1 23 19 15 14 3 18
8 13 5 17 16 17 5
23 12 9 10 1 22 21
14 4 21 19 20 24 11
13 20 2 7 15 16 11
24 6 9 10 2 7 22
6-г 7-с 4-р 4-а 25-м 11-и 7-к
18-ц 9-ж 2-п 24-а 10-н 18-м 9-т
23-ч 14-л 6-и 22-г 15-б 22-х 8-б
20-я 13-у 2-д 12-л 16-т 24-д 23-з
10-я 17-з 16-ш 5-п 19-х 1-о 20-н
8-в 19-ц 17-к 21-ф 5-р 15-ф 14-ж
3-ч 12-ю 3-с 21-в 11-е 13-о 1-у
10 6 20 2 23 14 13
4 5 17 25 23 9 11
15 8 22 22 8 12 3
19 10 7 4 19 18 16
12 11 13 2 18 21 1
24 9 3 5 20 21 7
6 14 16 1 17 15 24

Շուլտե-Գորբովի տարբերակը

Ուշադրության հետազոտում խմբագրել

Հոգեբանության մեջ Շուլտեի աղյուսակները և դրա փոփոխություններն (Շուլտե-Պլատոնովի արաբ-հռոմեական աղյուսակը, Շուլտե-Գորբովի երկգույն աղյուսակը (թվեր, բջիջների ֆոն և դրանց համադրումը[1][2][3])) օգտագործվում են հետազոտվողի ուշադրության շեղումները, տեղափոխելիությունը, բաշխումը, կենտրոնացումը ուսումնասիրելու համար[4][5][6][7]։ Հնարավորություն է տալիս բացահայտել աշխատունակությունը (հարմարվողականությունը, ուժասպառություն), ուշադրության խանգարման առկայությունը կամ բացակայությունը[8][9][10][11]։ Նաև հնարավորություն է տալիս զարգացնել ուշադրությունը և կամքը[12][13]։

Որպես օրինակ՝ Կոզիրևայի մեթոդիկայով աշխատունակության ուսումնասիրության դեպքում (աշխատանքի արդյունավետությունը, աշխատունակության աստիճանը, մտավոր կայունությունը), թեստն անցկացվում է Շուլտեի հինգ աղյուսակով (5×5 չափսերով)՝ թվերի տարբեր դասավորությամբ։ Արդյունքում գնահատվում է թույլ տված սխալների քանակը (բաց թողնված թվեր), յուրաքանչյուր հաջորդ թիվը գտնելու վրա ծախսված ժամանակը, յուրաքանչյուր աղյուսակի վրա ծախսված ժամանակը, սխալների դինամիկան[2]։

Արագ ընթերցանության մարզում խմբագրել

  • Աղյուսակի հեռավորությունն աչքերից պետք է լինի այնքան, որքան կարդալիս (30-35 սանտիմետր)։
  • Աշխատանքն սկսելուց առաջ հայացքը կենտրոնանում է աղյուսակի կենտրոնում և այլևս չի շարժվում։
  • Թվերը պետք է գտնել աճման կարգով 1-25-ը, առանց բացթողումների, առավելագույն արագությամբ, ցանկելի է թվերը չարտասանել ինչպես մտքում, այնպես էլ բարձրաձայն։ Շատ կարևոր է խուսափել հայացքը կենտրոնից շարժելուց և թվերը փնտրել միայն ծայրամասային տեսողությամբ։
  • Մարզումների տևողությունը և պարբերականությունը պետք է այնպես ընտրել, որպեսզի խուսափել գերհոգնածությունից։ Սովորաբար ոչ ավելի, քան 10 աղյուսակ օրվա ընթացքում։
  • Հմտությունների զարգացմանը զուգընթաց կարելի է մարզվել 6x6, 7x7, 8x8 չափսերի աղյուսակներով։

Թոնի Բուզանը նշել է, որ համակարգչային ծրագրերում, երբ մկնիկի կուրսորով նշում են թվերը, աչքերն ակամա հետևում են դրան։ Դա չի նպաստում ընկալման դաշտի ընդարձակմանը։ Այդ պատճառով աղյուսակների համակարգչային տարբերակներին պետք է զգույշ վարաբերել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Калягин В. А., Овчинникова Т. С. Логопсихология / Учебник для вузов, 2-е изд., испр. // М.: Академия. — 2007. — 320 с. ISBN 978-5-7695-3668-7 (Стр. 123—134).
  2. 2,0 2,1 Чернобай А. Д., Федотова Ю. Ю. Методики диагностики свойств восприятия, внимания и памяти / Практические указания к курсу «Психология и педагогика» для студентов морских и психологических специальностей // Владивосток: Морской государственный университет им. адмирала Г. И. Невельского. — 2005. — 53 с. (Стр. 23-29)
  3. Римский С. А., Римская Р. Р. Альманах психологических тестов / 3-е изд. // М.: КСП. — 1996. — 398 с. ISBN 5-88694-019-7 (Стр. 117—118).
  4. Антипов В. В. Психологическая адаптация к экстремальным ситуациям / Обработка управления вниманием. Состояние успешной работы // М.: ВЛАДОС-ПРЕСС. — 2002. — 176 с. ISBN 5-305-00045-9.
  5. Гигиена труда и профессиональные заболевания / Выпуски 1-12 // М.: Медгиз. — 1980. (С. 30-31).
  6. Дрягалова Е. А., Касатова Е. Н. Диагностический комплекс оценки психофизиологического статуса обучающихся в процессе профессионального самоопределения / УДК 159.9.072.5 // Современные проблемы науки и образования. — 2015. — № 2-3. ISSN 2070-7428.
  7. Вопросы психологии / Выпуски 5-6 // М.: Школа-Пресс. — 2007. (Стр. 89-90).
  8. Ведехина С. А. Клиническая психология / Глава 23. Методики применяемые для исследования внимания // М.: Эксмо. — 2008. — 32 с. ISBN 978-5-699-26985-3.
  9. Залевский Г. В. Фиксированные формы поведения индивидуальных и групповых систем: в культуре, образовании, науке, в норме и патологии // Томск: Томский государственный университет. — 2004. — 460 с. (С. 36-42).
  10. Вестник Московского университета: Серия 14 — Психология / № 1 // М.: Издательство Московского университета — 1986. (Стр. 46-47).
  11. Сердюк А. М., Полька Н. С., Сергета И. В. Психогигиена детей и подростков, страдающих хроническими соматическими заболеваниями // Винница: Нова Книга. — 2012. — 336 с. ISBN 978-966-382-425-3 (Стр. 57-58, 120).
  12. Мельников И. В. Методы спецслужб / Таблица Шульте // М.: «Илья Мельников». — 2000. — 513 с. ISBN 9785457421325.
  13. Мазуркевич В. С. Психология водительского мастерства // Минск: Колорград. — 2018. — 140 с. ISBN 978-985-596-018-9.

Գրականություն խմբագրել

  • Зиганов М. А. Скорочтение. — М.: Эксмо, 2008. — 224 с.
  • Андреев О. А., Хромов Л. Н. «Учитесь быстро читать»

Արտաքին հղումներ խմբագրել