Շոլոխովի փողոց (Վոլգոդոնսկ)

փողոց Վոլգոդոնսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)

Շոլոխովի փողոց (ռուս.՝ Улица Шолохова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքի 17-րդ միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ Սկիզբ է առնում Օզյորնի նրբանցքից և ավարտվում Պարտիզանսկի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 600 մետր է։

Շոլոխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոդոնսկ
Երկարություն600 մետր
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Փոստային ինդեքս347382

Նկարագրություն

խմբագրել

Վոլգոդոնսկ քաղաքի Շոլոխովի փողոցը գտնվում է 17-րդ միկրոշրջանում։ Փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Վետերանների և Գլավնայա փողոցների միջև։ Այն սկսվում է Օզյորնի նրբանցքից, հատում Վիշնյովի և Նոյաբրսկի նրբանցքները և ավարտվում Պարտիզանսկի նրբանցքի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունը 600 մետր է։ Փողոցում կա համարակալված 43 շինություն։

Շոլոխովի փողոցի փոստային դասիչն է՝ 347382։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ «Խաղաղ Դոն» վեպի համար նա նախ ստացել է Ստալինյան մրցանակ[1]։ «Խաղաղ Դոնը» դարձել է ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և սկիզբ է դրել սոցիալիստական ռեալիզմին[2]։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ВОЖДЬ И МИХАИЛ ШОЛОХОВ».
  2. «Соцреализм».
  3. «Изображение первой мировой войны в романе М. Шолохова "Тихий Дон" (М. Заградка)».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել