Սոլա Ալիսոն-Օբանիյի ավելի հայտնի է Շոլա Ալիսոն կամ Սոլա Ալիսոն անուններով (անգլ.՝ Shola Allyson, 1970-ականներ, Ikorodu, Լագոս, Նիգերիա), նիգերիացի սոուլ, ֆոլկ և կրոնական երգչուհի և երգահան։ Նա հանրությանն է ներկայացել իր Eji Owuro հիթային ալբոմով, որը սաունդթրեք ալբոմ է եղել համանուն ֆիլմի համար։ Eji Owuro-ից հետո նա թողարկել է Gbeje F'ori, Ire, Im'oore և այլ ալբոմներ։ Նրա հայտնի երգերից են "Eji Owuro", "Obinrin Ni Mi", "Aseye", "Isinmi" և այլն[1]։ Բացի երգիչ լինելը, նա նաև ձայնի մարզիչ է և խորհրդատու[2]։ Նա նաև երաժշտական քավրներ է անում նիգերական ֆիլմերի համար։

Շոլա Ալիսոն
անգլ.՝ Shola Allyson-Obaniyi
Դիմանկար
Ծնվել է1970-ականներ
ԾննդավայրIkorodu, Լագոս, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
Մայրենի լեզույորուբա
ԿրթությունThe Polytechnic, Ibadan?
Մասնագիտություներգերի հեղինակ, երգչուհի, կոմպոզիտոր և վոկալի մանկավարժ
Կայքsolaallyson.com

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ալիսոնը ծնվել է Իկորոդույում, Լագոս նահանգում, 1970-ական թվականներին։ Նախնական ուսումը ստացել է Անգլիկան տարրական դպրոցում, Իկորդույում, որից հետո նա հաճախել է Shams-el-deen քերականության դպրոց` միջնակարգ կրթություն ստանալու համար։ Նա հետագայում հաճախել է Պետական տեխնիակական քոլեջ, որտեղ ուսումնասիրել է բիզնես գիտություններ և ստացել NBTE վկայական[3]։

Նա հնարավորություն է ստացել Պոլիտեխնիկում ուսումնասիրելու երաժշտական տեխնոլոգիան, ավելի շատ ձայն և ավելի քիչ` երաժշտություն։ Ստացել է Ազգային բարձրագույն դիպլոմ` բարձր գնահատականներով[3][4]։

Կարիերա խմբագրել

Ալիսոնը սկսել է իր կարիերան որպես բեք երգիչ 1980-ականների վերջին, երբ նա դեռ 13 տարեկա էր[3][4]։ Ավելի ուշ նա դարձել է պրոֆեսիոնալ բեք երգիչ և աշխատել է այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք են Յինկա Այեֆելեն, Գբենգա Ադեբոյեն, Պասուման, Օբեսերեն և Դադի Շոուքին։ Նա հնարավորություն է ունեցել ստեղծելու իր Eji Owuro ալբոմը, երբ ֆիլմի սցենարը ձեռքին մի մարդու է հանդիպ հանրային ավտոբուսում։ Տղամարդը խոսակցություն է սկսել Ալիսոնի հետ` ասելով նրան ֆիլմի նկարահանման մասին, որը նա հենց նոր էր ավարտել և որի վերնագիրն էր «Orekelewa»: Ալիսոնը վերջիվերջո կանչվել է, որպեսզի սաունդթրեք երգի ֆիլմի համար, ինչի արդյունքում էլ ֆիլմի վերնագիրը փոխվել է` դառնալով «Eji Owuro»: Երբ "Eji Owuro" ֆիլմը թողարկվել է, ստուդաին որոշել է ստեղծել ամբողջական երաժշտական ալբոմ ֆիլմի համար։ Ալբոմը թողարկվելուց հետո ունեցել է հսկայական առևտրային և քննադատական հաջողություն` առաջնորդելով Ալիսոնին դեպի երաժշտական աշխարհ[2][4]։

Անձնական կյանք խմբագրել

Ալիսոնը ամուսնացել է 2003 թվականի մարտին։ Նա հանդիպել է իր ամուսնուն` Թոյին Օբանիյին եկեղեցղական երգչախմբում։ Միասին նրանք ունեցել են երեք երեխա` Այոբամին, Մոպելոլան և Օբաֆունմիվոն[3][4][5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Eji Owuro (2003 թվական)
  • Gbe Je F'ori (2005 թվական)
  • Ire (2007 թվական)
  • Im'oore (2009 թվական)
  • Adun (2012 թվական)
  • Ope (2015 թվական)
  • Imuse (2018 թվական)
  • Iri (2019 թվական)
  • Isodotun (2021 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Akinnagbe, Akintomide (2011 թ․ դեկտեմբերի 30). «GALAXY MUSIC BOSS,AHMED ENDS 3-YEAR RIFT WITH SHOLA ALLYSON». Modern Ghana. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 Salami, Tayo (2015 թ․ փետրվարի 17). «I'm privileged to enter into people's souls – Sola Allyson-Obaniyi». News Watch Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Sola Allyson – Biography». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «WHY I DON'T WEAR SKIMPY DRESSES –SOLA ALLYSON-OBANIYI». Nigeria Films. The Nigerian Voice. 2007 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «My music heals suicide-prone minds, Says SOLA ALLYSON-OBANIYI». The Nation. Osun Defender. 2013 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել