Շնորհավոր Նոր տարի... (Թումանյան, 1891)

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություն

«Շնորհավոր Նոր տարի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Շնորհավոր Նոր տարի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
ՀրատարակչությունԳրական թերթ
Հրատարակվել է1938
ՎիքիդարանՇնորհավոր Նոր տարի...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին հունվարի 1-ին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 274) պահվում է բանաստեղծի՝ 1891 թվականին հունվարի 1-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին հղած նամակը, որը սկսվում է այս ոտանավորով։

Առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին «Գրական թերթում» (№ 13), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 39) և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 442)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 647.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շնորհավոր Նոր տարի... (Թումանյան, 1891)