Շները պոկեր են խաղում

«Շները պոկեր են խաղում», Կասիուս Կուլիջի նկարների շարք, որում պատկերված են խաղաթուղթ խաղացող մարդակերպ շներ, որոնք հագած են տղամարդու կոստյում, ծխում են սիգար և խմում են ալկոհոլային խմիչքներ։ Շարքի առաջին նկարն ստեղծվել է 1903 թվականին։ Կուլիջն այդ շրջանում աշխատել է «Brown & Bigelow» ընկերությունում, և նկարները պետք է լինեին գովազդային օրացույցների նկարազարդումները[1]։ Օրացույցները պետք է գովազդեին սիգարներ։

Picto infobox artiste.png
Շները պոկեր են խաղում
Hisstationand4aces-coolidge.jpg
տեսակնկարների շարք
նկարիչCassius Marcellus Coolidge?
տարի1894, 1903 և 1910
պատվիրատուBrown & Bigelow?
հատվածն էA Friend in Need?
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Dogs Playing Poker (Coolidge) Վիքիպահեստում

ՆկարներԽմբագրել

 
Վաթեռլոո, 1906

Այս շարքում Կուլիջն ստեղծել է հետևյալ նկարները (անվանումները տրված են բնօրինակով).

  • A Bold Bluff (Judge St. Bernard Stands Pat on Nothing)[2]
  • A Friend in Need
  • His Station and Four Aces
  • Pinched with Four Aces
  • Poker Sympathy
  • Post Mortem
  • Sitting up with a Sick Friend
  • Stranger in Camp
  • Waterloo (originally titled Judge St. Bernard Wins on a Bluff)[2]
  • Ten Miles to a Garage
  • Riding the Goat
  • New Year’s Eve in Dogville
  • One to Tie Two to Win
  • Breach of Promise Suit
  • The Reunion
  • A Bachelor’s Dog

ՆշանակությունԽմբագրել

Կուլիջի նկարները դարձել են շատ ճանաչված։ Ներկայումս համացանցում շատ են այս շարքի նմանակումները[3]։ Արվեստաբանները բազմիցս քննադատել են այն, անվանել են անշնորհք և չափազանց պարզունակ[4]։ Կուլիջի նկարներում շան կերպարով պատկերված են խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչներ՝ դատավորներ, գործարարներ, մեծահարուստներ։ Նրանց մեջ որպես կանոն էգ շներ չկան։

2005 թվականին Նյու Յորքի աճուրդում «Շները պոկեր են խաղում» շարքից «Համարձակ բլեֆ» և «Վաթեռլոո» նկարները վաճառվել են 590 400 դոլլարով՝ գնալով մասնավոր հավաքածու[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Dogs Playing Poker»։ Ooo Woo – Complete Dog Resource։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին։ Վերցված է September 1, 2006 
  2. 2,0 2,1 McManus, James. "Play It Close to the Muzzle and Paws on the Table, " New York Times (December 3, 2005).
  3. «Собаки, играющие в покер»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-09-ին։ Վերցված է 2015-07-17 
  4. Ferrara Annette (April 2008)։ «Lucky Dog!»։ Ten by Ten Magazine։ Chicago: Tenfold Media։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2008-ին։ Վերցված է September 1, 2006 
  5. «Искусство покера, или Собаки тоже играют в покер!»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2015-07-17 

Արտաքին հղումներԽմբագրել