Շնեկային հորատում, թաթավոր հորատադուրկարիչի օգտագործմամբ և փորվածքաճակատից քայքայված ապարի շնեկով հեռացմամբ պտտական հորատում։ Շնեկային հորատման դեպքում ապարը քայքայվում է պողպատից կամ կարծր համաձուլվածքներից պատրաստված կտրիչներով» որոնք պտտվում են 100—240 փոքր արագությամբ և սեղմվում փորվածքաճակատին շնեկներից կազմված հորատման պահաշրջանակով, 300—2000 կգ ճիգով։ Շնեկային հորատում, կիրառվում է ոչ ամուր ապարներում պայթեցման հորատանքներ (հազվադեպ, գայլիկոնների միջոցով, պայթանցքեր), ինչպես նաև հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական ոչ խոր հորատանցքեր հորատելու համար։ Շնեկային հորատման արտադրողականությունը հերթափոխում մի քանի վ–ից մինչև մի քանի հարյուր մ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 529