Թոմաս Շնաուց (անգլ.՝ Thomas Schnauz դեկտեմբերի 2, 1966(1966-12-02), Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսության պրոդյուսեր և սցենարիստ։ Նրա աշխատանքներն են «Գաղտնի նյութեր», «Միայնակ սլաքներ», «Գիշերում գողացող», «Հնձվոր», «Ամբողջ ծանրությամբ» և «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալները։

Թոմաս Շնաուց
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 2, 1966(1966-12-02) (57 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր
IMDb։ID 1041475

Անձնական կյանք խմբագրել

Շնաուցը ծնվել է Նյու Ջերսիում[1]։ Նա հաճախել է Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցը, որտեղ առաջին անգամ հանդիպել է համակուրսեցուն՝ Վինս Գիլիգանին։ Շնաուցը ավարտել է Տիշը 1988 թվականին[2]։

Կարիերա խմբագրել

Շնաուցը սկսել է իր կարիերան տարբեր արտադրական աշխատանքներում։ Նրա առաջին սցենարը կոչվել է «Spirits in Passing»։ Այնուհետև նա ի վերջո, միացավ Վինս Գիլիգանին ու սկսեց աշխատել «Գաղտնի նյութեր» և նրա սփին-օֆֆ՝ «Միայնակ սլաքները» սերիալների սցենարիստների կազում։ Նա նաև 2008 թվականի «Օտիս» և« Վարակ» հեռուստատեսային ֆիլմերի սցենարների համահեղինակն էր։ 2010-ին նա վերամիավորվեց Գիլիգանի հետ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում, որտեղ նա մնաց մինչև 2013-ի շոուի ավարտը։ Ներկայումս Շնաուցը աշխատում է որպես «Ավելի լավ է զանգեք Սոլին»[3] հեռուստասերիալի համանախագահ-գործադիր պրոդյուսեր և գրել է երրորդ «Նաչո» դրվագի սցենարը։ Նա նաև գրել և նկարահանել է շոուի առաջին սեզոնի նախավերջին դրվագ՝ «Պիմենտոն»-ը, որը արժանացել է գովասանքի քննադատների կողմից[4][5]։ 2015 թվականի ապրիլին հայտնել են, որ նրան նշանակել են «Ջեք և լոբու ցողուն» պատմության «վերաիմաստավորված հայացքի» սցենար գրելու համար, որտեղ պրոդյուսերը նաև կլինի Վինս Գիլիգանը[6]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Նա արժանացել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի երկու մրցանակի՝ 2012-ին[7] և 2013-ին[8] սցենարիստների կազմի համար։ 2012 թվականին նա նաև առաջադրվել է «Էմմի» մրցանակի դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար՝ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի «Արտաբերիր իմ անունը»[9] դրվագի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Writers Room cast members». Sundance TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  2. NYU Alumni Magazine: Credits
  3. Littleton, Cynthia (2013 թ․ դեկտեմբերի 20). «'Breaking Bad' Writers Join 'Better Call Saul' Staff». Variety. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  4. Bowman, Donna (2015 թ․ մարտի 30). «Better Call Saul: 'Pimento'». The A.V. Club. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  5. Sepinwall, Alan (2015 թ․ մարտի 30). «'Better Call Saul' - 'Pimento': Shut the door, have a seat». HitFix. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  6. Fleming Jr., Mike (2015 թ․ ապրիլի 22). «Disney, ' Breaking Bad' Creator Vince Gilligan Taking Another Whack At Jack And The Beanstalk». Deadline Hollywood. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  7. 2012 Nominees & Winners, Writers Guild Awards - Writers Guild of America, West Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
  8. 2013 Nominees & Winners, Writers Guild Awards - Writers Guild of America, West Արխիվացված 2015-09-01 Wayback Machine
  9. «65th Primetime Emmys Nominees and Winners». Academy of Television Arts & Sciences. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.