Շմավոն, 15-րդ դարի եկեղեցական գործիչ, գրիչ։

Շմավոն
Մասնագիտությունգրիչ

Կենսագրություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակվում է 1427 թվականին Տաթևում՝ իր աշակերտի՝ Ղազար Ծաղկողի նկարազարդած Ավետարանի (Մատենադարան, ձեռ. № 4019) հիշատակարանում։

Շմավոնը 1437 թվականին Տաթևից տեղափոխվել է Սանահին, որտեղ ընդօրինակել է Շարակնոց (ծաղկող՝ Հովհաննես Սանահնեցի վանահայր, Մատենադարան, ձեռ. № 8979), որի 218-րդ բ էջում Շմավոնի պատկերն է (հիշատակարանում խնդրում է հիշել «զերանաշնորհ րաբունին զՇմաւոն՝ առաջնորդ... աթոռոյն Սիւնեաց...»)։

1459 թվականին Շմավոնը վերադարձել է Տաթև. տարբեր վայրերից (Սարկավագանց վանք, Շամբախի, Շամրան) իր հետ բերել է արժեքավոր 3 ձեռագիր (Մատենադարան, ձեռ. № 2517, 3917, 4072)։ Պահպանվել է նաև Անգեղակոթի եկեղեցուն Շմավոնի նվիրած Ավետարանը (Մատենադարան, ձեռ. № 3756)։

Գրականություն խմբագրել

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկ­յան), մաս 1, 2, Ե., 1955, 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։