Շի-ձա (ռուս.՝ Ши-цза́ կամ Ши-дза́), գրանիտե դիցաբանական առյուծ-պահակների զույգ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Տեղադրված են դեպի Նևա գետն իջնող Պետրովսկայա առափնյա փողոցում։ Քանդակներից յուրաքանչյուրն ունի մոտ 5 մ բարձրություն և 2,5 տոննա քաշ[1]։ Երկուսի պատվանդաններին էլ արված է հետևյալ մակագրությունը. «Շի-ձան Մանջուրիայի Գիրին քաղաքից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվել է 1907 թվականին։ Հետևազորի գեներալ Նիկոլայ Իվանովիչ Գրոդեկովի նվերը»[2]։

Շի-ձա
Շի-ձա քանդակները
Քարտեզ
Քարտեզ
Տեսակpier?
Բարձրություն4,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևզույգ քանդակներ
Ներկա վիճակԿանգուն
 Pier with Chinese Lions "Chi Tza" Վիքիպահեստում

Միստիկ իմաստ

խմբագրել

Չինաստանում նման քանդակները զույգերով տեղադրվում են տաճարի, պալատի, գերեզմանատան մուտքի երկու կողմերում։ Նրանք պատկերում են արու և էգ առյուծների, որոնք պահպանում են մուտքը։ Առյուծը թաթով բռնում է բուդդայական գիտելիքը խորհրդանշող գունդ, որը լուսավորում է խավարը և կարողանում է կատարել ցանկությունները։ Էգ առյուծը թաթով պահում է կորյունին[1]։

Պատմություն

խմբագրել

Շի-ձան պատրաստվել է 20-րդ դարի սկզբին մանջուրյան գրանիտից, Գիրին քաղաքում, հատուկ գեներալ Չանի կռատան (փոքր աղոթարան-տաճարի) համար, սակայն 1904 թվականին Չանի հանկարծամահ լինելուց հետո նորանշանակ քաղաքագլուխը քանդակները նվիրում է մերձամուրյան գեներալ-նահանգապետի օգնական Նիկոլայ Գրոդեկովին։ Գրոդեկովը որոշում է այդ քանդակները նվիրել Սանկտ Պետերբուրգին և, վճարելով տրանսպորտային ծախսերը, քանդակները երկաթուղով տեղափոխում է Վլադիվոստոկ, այնտեղից էլ «Սոպեռնիկ» շոգենավով՝ Սանկտ Պետերբուրգ[1][2]։

1907 թվականի սեպտեմբերին ժամանած չինական առյուծները որոշվեց տեղադրել վերջերս վերակառուցված Պետրովսկայա առափնյա փողոցում[1], որը միայն 1901-1903 թվականներին էր սալապատվել գրանիտով։ Պատվանդանների պատրաստումն ու քանդակների տեղադրումը ղեկավարում էր ճարտարապետ Լեոնտի Բենուան[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Львы Ши-Цза на Петровской набережной». www.visit-petersburg.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 Редакция журнала Наука и жизнь. «КИТАЙСКИЕ ЛЬВЫ» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.