Շիրակ (թերթ, Բուենոս Այրես)
(Վերահղված է Շիրակ (շաբաթաթերթ, Բուենոս Այրես)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
«Շիրակ», արգենտինահայ կիսամսյա, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1933-1936 թվականներին, Բուենոս Այրեսում։ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Արգենտինայի մասնաճյուղի պաշտոնաթերթ։ Խմբագիր՝ Աբրահամ Կրաչյան։ Տպագրել է լուրեր Խորհրդային Հայաստանի վերաբերյալ, ինչպես և տեղեկություններ ՀՕԿ-ի գործունեության մասին։ Ջատագովել է ներգաղթը, հակադրվել ՀՀԴ-ին, լուսաբանել միջազգային քաղաքական կյանքը։