Շիզոֆազիա կամ խոսքային փեղկվածություն, հոգեկան խանգարումների ախտանիշ, որն արտահայտվում է խոսքի կառուցվածքի խախտմամբ, որի ժամանակ ի տարբերություն խոսքի կցկտուրության (չկապակցված բառերի հոսքի)՝ արտահայտությունները ճիշտ են կառուցվում, սակայն չեն կրում որևէ իմաստային բովանդակություն, իսկ խոսքի բովանդակությունը համապատասխանում է զառանցանքի բովանդակությանը[1]։ Խոսքի այս խանգարումն արտահայտում է հիվանդների մտածողության փեղկվածությունը[2]։

Խոսքի այլ խանգարումներ
ICD-10R47.8
ICD-9784.5

Այս խանգարումը բնորոշ է նախ և առաջ շիզոֆրենիային։ Շիզոֆազիայի հասկացությունն առաջ է քաշվել 1913 թվականին Էմիլ Կրեպելինի կողմից և որոշ ժամանակ համարվում էր շիզոֆրենիայի հատուկ ձև[3]։ Որոշ հեղինակներ նույնիսկ առանձնացնում են շիզոֆրենիայի տվյալ անվամբ առանձին ձև[2]։

Շիզոֆազիային հատուկ է խոսքային ակտիվության, խոսքային հոսքի բարձրացումը, ինչպես նաև «մենախոսության ախտանիշը», որը բնորոշվում է խոսքային հյուծման, զրուցակցի անհրաժեշտության բացակայությամբ[3]։ Որպես կանոն, այս ախտանիշը զուգակցվում է հիվանդների արտաքին կարգավորվածության, շփման հասանելիության և հարաբերական ինտելեկտուալ ու աֆեկտիվ պահպանվածության հետ[3]։ Շիզոֆազիայի տարբերակիչ գիծն է համարվում ձևույթային բառակազմության և «գլոսսամոլական արտահայտությունների» յուրահատուկ արդյունքը[4]։ Այս խանգարումը կարող է առաջանալ ոչ միայն պարանոյիկ շիզոֆրենիայի, այլև ծանր թուլամտության ժամանակ[5]։

Արտաքին ձայնաֆայլեր
Շիզոֆազիա, 1962
Շիզոֆազիա, 1962 (լսել)


Շիզոֆազիայի օրինակ խմբագրել

Օրինակը բերված է 1962 թվականին հրատարակված Բժշկական մեծ հանրագիտարանից։

  Ծնվել եմ Գերցենի փողոցի վրա, № 22 գաստրոնոմում։ Հայտնի տնտեսագետ եմ, կոչումով՝ գրադարանավար։ Ժողովրդի շրջանում՝ կոլտնտեսական։ Խանութում՝ վաճառական։ Տնտեսագիտության մեջ, այսպես ասած, անհրաժեշտ եմ։ Դա, այսպես ասած, համակարգ է․․․ ըմմ․․․ 120 միավորների կազմում։ Լուսանկարեք Մուրմանսկի թերակղզին և ստացեք te-le-fun-ken։ Եվ հաշվապահն աշխատում է այլ գործով՝ որպես գրադարանավար։ Որովհետև օդը չի լինի, ակադեմիկոսը կլինի՛։ Եվ ահա կարելի է լուսանկարել Մուրմանսկի թերակղզին։ Կարելի է դառնալ օդային աս։ Կարելի է դառնալ օդային մոլորակ։ Եվ վստահ կլինես, որ այդ մոլորակը կընդունեն դասագրքով։ Նշանակում է, ֆիզիկայի օգտին ևս մեկ մոլորակ կլինի։ Դիվանագիտության մեջ եղած մեծությունը տալիս է իր տատանումներն ամբողջ դիվանագիտության մեջ։ Իսկ Իլյա Մուրոմեցը տատանվում է միայն իր ընտանիքի մեջ։ Գրադարանի լուցկին աշխատում է։ Կինոքրոնիկոն գնում են և կինոքրոնիկոնում այրում են մեծ թուղթ։ Գրադարանում փոքր թուղթ են այրում։ Կրակ․․․ ըմմ․․․ ավելի հեշտ կարտադրվի, քան ամուր դասագիրքը։ Իսկ ամուր դասագիրքն ավելի ծանր կլինի, քան Գերցենի փողոցի վրա գտնվող գաստրոնոմը։ Իսկ Գերցենի փողոցի վրա կլինի ճղված դասագիրք։ Ուրեմն դասագիրքը կանցնի Գերցենի փողոցով, № 22 գաստրոնոմով և այնտեղ կփոխարինվի տնտեսագիտական միասնության բանաձևով։ Ահա № 22 խանութում այն կարող է ճղվել, տնտեսագիտությո՜ւն։ Տնտեսագետների, գործակարգավարների, վաճառողների, առևտրի մշակույթի․․․ Այնպես որ այդ ուղղությամբ կշարժվի ամբողջ տնտեսությունը։ Գրադարանը մի կողմ կշարժվի 120 միավոր, որոնք կլինեն․․․ ըմմ․․․ առարկան դնել առարկայի վրա։ 120 միավոր՝ առարկան՝ ֆիզիկա։ Էլեկտրական լամպը այրվում է 120 աղյուսից, որովհետև կառուցվածքը, այսպես ասած, նման է աղյուսի։ Իլյա Մուրոմեցն աշխատում է «Դինամո» մարզադաշտում։ Իլյա Մուրոմեցն աշխատում է իր տանը։ Ահա՜ կոնկրետ դիվանագիտություն։ «Բաց դիվանագիտությունը» նույնն է։ Ահա վերցնում ենք հեռուստացույցը, դնում ենք Մուրմանսկի թերակղզում, փաթաթում ենք այնտեղ․․․ ըմմ․․․ ամբողջ ժամանակ սև հաց․․․ Ուրեմն Մուրոմեցը կաճի՞։ Ինչ է, Իլյա Մուրոմեցը դրանի՞ց է աճելու։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Речь». Медицинская энциклопедия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Жмуров В. А. «Шизофазия». Большой толковый словарь терминов по психиатрии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 В. М. Блейхер, И. В. Крук. «Шизофазия». Толковый словарь психиатрических терминов. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. André Roch Lecours, Marie Vanier-Clément. (October 1976). «Schizophasia and jargonaphasia: A comparative description with comments on Chaika's and Fromkin's respective looks at "schizophrenic" language». Brain and Language. 3 (4): 516–565.
  5. «Слабоумие». Справочник невропатолога и психиатра / под ред. Н. И. Гращенкова, А. В. Снежневского. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.