Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան

Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Шерлоку Холмсу и доктору Ватсону), տեղադրվել է 2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ։

Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա

Պատմություն խմբագրել

Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության հերոսների` հետախույզ Շերլոկ Հոլմսի և բժիշկ Ջոն Վաթսոնի հուշարձանը բացվել է մեծագույն հետախույզի արկացների մասին պատմվածքի` «Ալ կարմիր գույներով էտյուդը» լույս տեսնման 120-րդ ամյակի կապակցությամբ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Անդրեյ Օրլովն է, ով հերոսների կերպարները ստեղծել է հիմնվելով Շերլոկ Հոլմսի արկածների առաջին նկարազարդող Սիդնի Պեջետի աշախատանքների վրա։ Սակայն հերոսների կերպարներում հեշտությամբ կարելի է տեսնել Վասիլի Լիվանովի և Վիտալի Սոլոմինի գծերը, ովքեր մարմնավորել են այդ կերպարներին խորհրդային հեռուստասերիալում։

Բրոնզից կերտած քանդակները Շերլոկ Հոլմսին պատկերում են կանգնած, աջ ձեռքին ծխամորճ, իսկ ձախ ձեռքը պահած մեջքի հետևում։ Ջոն Վաթսոնը պատկերված է նստած նստարանին, ձեռքին մատիտ և գրառումների գրքույկ։ Նստարանին տեղ է պահված նրանց համար, ովքեր կցանկանան լուսանկարվել հայտնի հերոսների հետ։ Այն միակ հուշարձանն է, որտեղ Հոլմսը և Վաթսոնը պատկերված են միասին։ Վասիլի Լիվանովը կատակել է, որ եթե ինչ-որ մեկը նստի Վասթսոնի կողքին և ձեռքը դնի գրքույկի վրա, նրա խնդիրներից շատերը կլուծվեն, բայց եթե դիպչեն Հոլմսի ծխամորճին, ապա կարող ես հայտնվել քրեական պատմության մեջ։

Հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 2007 թվականի ապրիլի 24-ին։ Բացման արարողությանը ներկա էին գտնվել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Լիվանովը և Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Բրենտոնը։ Հուշարձանը ստեղծվել է «Քանդակագործական կոմպոզիցիաներ» նախագծի շրջանակներում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Памятник Шерлоку Холмсу и доктору Ватсону» (ռուսերեն). Moscow.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  • «Шерлоку Холмсу и доктору Ватсону» (ռուսերեն). Необычные памятники Москвы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.