Շերիդա Սպիցե

հոլանդացի ֆուտբոլիստ

Շերիդա Սպիցե (հոլ.՝ Sherida Spitse, մայիսի 29, 1990(1990-05-29)[1], Սնեկ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, «Այաքս» ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան։ 2017 թվականի Ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդակիր (188)։

Շերիդա Սպիցե
հոլ.՝ Sherida Spitse
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1990(1990-05-29)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Սնեկ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 167 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Գործունեություն խմբագրել

Մասնագիտական գործունեություն սկսել է «Հերենվենի» կազմում 2007 թվականին։

2013 թվականին հայտարարել է ապագայում «Լիլեստրյոմ» տեղափոխվելու մասին՝ դառնալով առաջին նիդերլանդացի ֆուտբոլիստուհին, որի տեղափոխման համար վճարել են գումար[3]։

2014 թվականի մրցաշրջանի արդյունքներով ներառվել է Նորվեգիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում[4]։

Նիդերլանդների հավաքականի կազմում հանդես է եկել 2009, 2013 և 2017 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև 2015 թվականի աշխարհի առաջնությունում։

Նվաճումներ խմբագրել

«Տվենտե»
  • ԲեՆե լիգայի հաղթող՝ 2012/13, 2013/14
«Լիլեստրյոմ»
  • Նորվեգիայի չեմպիոն՝ 2014, 2015, 2016
  • Նորվեգիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր՝ 2014, 2015, 2016
«Վոլերենգա»
  • Նորվեգիայի չեմպիոն՝ 2020
  • Նորվեգիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր՝ 2020
«Այաքս»
  • Էրեդիվիզի գավաթակիր՝ 2020/21
Նիդերլանդներ
  • Եվրոպայի չեմպիոն՝ 2017
  • Ալգարվե գավաթի հաղթող՝ 2018

Անձնական կյանք խմբագրել

Ապրում է ընկերուհու՝ Ջոլիենի հետ, մեծացնում են երեխային[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2017-64853.html
  3. «Transfer Sherida Spitse naar Noorwegen». sneekernieuwsblad.nl. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Nyheter Lillestrøm SK». lsk.no. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Sherida Spitse: Voor gezin en het EK even pas op de plaats». lc.nl. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիդա Սպիցե» հոդվածին։