Շեղման ռեգիսրը n-կարգանի ռեգիստր է, որի պարունակությունը յուրաքանչյուր տակտի ընթացքում կարելի է շեղել մեկ կարգով։ Դա կատարվում է հաջորդ տրամաբանությամբ՝ նախորդ տրիգերի ելքը միացված է հաջորդ տրիգերի տվյալների մուտքին։ Տակտային իմպուլսով նախորդ տրիգերի պարունակությունը գրանցում է հաջորդ տրիգեր՝ չփոխելով 0-ների և 1-երի հաջորդականությունը։

Շեղման ռեգիստրի տարատեսակները խմբագրել

Ռեգիստրները ըստ աշխատանքի սկզբունքի լինում են ինֆորմացիայի շեղման հնարավորությամբ և առանց շեղման հնարավորության, իսկ շեղման ռեգիստրները իրենց հերթին լինում են դեպի աջ շեղման հնարավորությամբ և դեպի ձախ շեղման հնարավորությամբ։ Եթե ռեգիստրում հիշողության պահպանումը մի տրիգերից փոխանցվում է ուրիշ՝ հարևան տրիգեր, ապա խոսում են տեղաշարժման ֆունկցիայի մասին։ Եթե բոլոր տրիգերների տակտավորման մուտքերը միացվեն միմյանց, իսկ ամեն ռեգիստրի ելքը միացվի նրան հաջորդող կամ նրան նախորդող տրիգերի մուտքին, ապա այսպիսի ռեգիստրները կոչվում են շեղման ռեգիստրներ։ Գոյություն ունեն ռեգիստրներ, որոնք ունակ են շեղել ինֆորմացիան երկու ուղղություններով, այսպիսի ռեգիստրները որպես կանոն ունենում են ղեկավարող մուտք, որով ղեկավարվում է ռեգիստրում շեղման ուղղությունը։

Շեղման ռեգիստրները բաժանվում են կառուցվածքային դասերի ըստ հետևյալ տեսակների՝ խմբագրել

  • հաջորդական մուտքով հաջորդական ելքով
  • հաջորդական մուտքով զուգահեռ ելքով
  • զուգահեռ մուտքով հաջորդական ելքով
  • զուգահեռ մուտքով զուգահեռ ելքով