Բեհբուտ Շելկովնիկով (արվեստաբան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեհբուտ Շելկովնիկով (այլ կիրառումներ)

Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով (Շելկովնիկյան) (մարտի 27, 1897(1897-03-27) - դեկտեմբերի 2, 1975(1975-12-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային արվեստաբան։

Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով
Ծնվել է1897 մարտի 27
ԾննդավայրԳեոկթափա
Մահացել էդեկտեմբերի 2, 1975(1975-12-02) (տարիքը 78)
Մահվան վայրԼենինգրադ
ՄասնագիտությունԱրվեստաբան

Բեհբուտ Մարտիրոսի Շելկովնիկովի թոռը։

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1934 թվականից զբաղվել է Անիի, Դվինի խեցեղենի և ապակու ուսումնասիրությամբ։ 1941-1945 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում, 1945-1967 թվականներին՝ Լենինգրադի Էրմիտաժում, որպես գիտաշխատող, շարունակել հետազոտությունը 9-14-րդ դարերում Անդրկովկասի խեցեգործության, ինչպես և ռուսական կիրառական արվեստի բնագավառում։ Շուրջ 40 գիտական աշխատության հեղինակ է։ Լենինգրադի համալսարանում վարել է ռուսական և հայկական կիրառական արվեստների հատուկ դասընթացներ։ Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստին նվիրված Շելկովնիկովի աշխատությունները եզակի են իրենց տեսակի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 477