Շաքիի ջրաէլեկտրակայան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)
Շաքիի հիդրոէլեկտրակայան, կառուցվել է Որոտան գետի ձախ ափին, Շաքի վտակի վրա, որի ակունքը գետաբերանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ջրառատ աղբյուրների խումբն է։
Շաքիի ջրաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Կայանը շահագործման է հանձնվել 1936 թվականին։ Հիդրոհանգույցը դերիվացիոն է, կազմված է 4 մ բարձրություն և 16,3 մ երկարություն ունեցող բետոնե ջրթափային պատվարից, ջրընդունիչից, պարզարանից, 533 մ ընդհանուր երկարության դերիվացիոն ջրատարից, որից 420 մ անճնշումային թունել է։ Վերջինիս հաջորդում է ճնշման ավազանը, որից սկիզբ է առնում 115 մ երկարության ճնշումային երկթել խողովակաշարը։ Կայանի շենքում տեղադրված են 840 կվա ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի հաշվարկային ճնշումը 54,5 մ է, ջրի հաշվարկային ծախսը՝ 2,0 մ/վրկ։ Շաքիի հիդրոէլեկտրակայանը, նախապատերազմյան տարիներին (1929-1940 թթ.) կառուցված այն ՀԷԿ-երից էր, որի էլեկտրաէներգիան օգտագործվում էր ոչ միայն լուսավորման նպատակով, այլև գյուղատնտեսական արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 474)։ |