Շատերի նման նա էլ խեղդվեցավ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Շատերի նման նա էլ խեղդվեցավ...», Հովհաննես Թումանյանի բանատեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Շատերի նման նա էլ խեղդվեցավ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանՇատերի նման նա էլ խեղդվեցավ...

Պատմություն

խմբագրել

Այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1890 թվականի ապրիլի 22-ին։

Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ բանաստեղծությունը ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք դատապարտել են «Չոփուռի տղաներին»  և նրանց նման «գաղափարական»  ավազակներին՝ առանց հաշվի առնելու ավազակության սոցիալական  պատճառները[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 12-16-րդ տողերի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում ( էջ 92), այնուհետև՝ Երևանում, 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 35)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 555.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շատերի նման նա էլ խեղդվեցավ...