Շատալո
«Շատալո», Ալեքսեյ Դյոմինի ռուսական մուլտֆիլմը՝ հիմնված Յուրի Կովալի պատմվածքների վրա։ Նկարահանվել է 2010 թվականին «Անիմոս» ստուդիայի «Ռուս դասականները երեխաների համար» շարքի շրջանակներում։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Aleksei Dyomin? |
Սցենարիստ | Aleksei Dyomin? |
Պրոդյուսեր | Տենգիզ Սեմյոնով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Q48941505? |
Թվական | 2010 |
ՍյուժեԽմբագրել
Սյուժեն հիմնված է «Շատալո» մանրապատումի և «Մաքուր Դոր» («Նյուրկա», «Ջուր փակ աչքերով») շարքի պատմվածքների վրա։
Գյուղում ապրում է Շատալո անունով մի սև կատու։ Նա սիրում է թափառել հորի մոտ, բայց տեղացիները քշում են նրան՝ համարելով, որ նա դժբախտություն է բերում, օրինակ՝ ինչ-որ մեկը սայթաքում է՝ լի դույլերը ձեռքին, կամ ինչ-որ բան է ընկնում հորը։ Միայն առաջին դասարանցի Նյուրկան է երբեմն կերակրում Շատալոյին։ Նա նայում է գյուղի բնակիչներին դպրոցում իրեն նվիրված հեռադիտակով, և մտածում է, թե արդյոք բոլորը լաց կլինեն, եթե նա մահանա։
Մի օր ձկնորսները Շատալոյին տանում են իրենց հետ՝ մտածելով, որ նա իրենց երջանկություն կբերի։
ՍտեղծողներԽմբագրել
- Ռեժիսոր՝ Ալեքսեյ Դյոմին
- Սցենարիստ՝ Ալեքսեյ Դյոմին
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսեյ Դյոմին
- Անիմատորներ՝ Եկատերինա Բոյկովա, Սվետլանա Զիմինա, Դմիտրի Նովոսելով, Եվգենի Իվանով, Նադեժդա Լեմինա, Ալեքսեյ Դյոմին
- Նկարիչներ՝ Իրինա Դիմիչ, Վերա Պիունովա, Սվետլանա Սբիտնևա, Վիկտորիա Տյորտի-Օոլ
- Համակարգչային հավաքում և մշակում՝ Պյոտր Զախարժևսկի, Մաքսիմ Դոլժանսկի
- Ձայնային ռեժիսոր՝ Վիկտոր Բրուս
- Պրոդյուսեր՝ Թենգիզ Սեմյոնով
- Դերերի հնչյունավորում՝ Իլ Կրիվալևա, Ալեքսանդր Կլյուկվին, Մարիա Կլյուկվինա
- Ստեղծողները ներկայացվաշ են մուլտֆիլմի լուսագրերում։
ՄրցանակներԽմբագրել
- 2011 - Ֆիլմը ներառվել է Սուզդալի Ռուսական 16-րդ բաց անիմացիոն կինոփառատոնի մրցութային ծրագրում[1], արժանացել «Լավագույն դրամատուրգիայի համար» մրցանակին և գրավել առաջին տեղը փառատոնի մասնագիտական վարկանիշում[2]։
- 2011 - «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում Ալեքսեյ Դյոմինն արժանացել է վկայականի Գեղարվեստական միջոցների հմտության և համառոտության համար[3]։
- 2011 - Մուլտֆիլմն արժանացել է Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակի լավագույն անիմացիոն ֆիլմի համար[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Открытый Российский фестиваль анимационного кино, 2011 год
- ↑ Мария Терещенко։ «Одинокий мультфильм желает познакомиться»։ Синематека։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-04-ին։ Վերցված է 2012-04-28
- ↑ «Кинофестиваль «Окно в Европу» — 2011»։ 13.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2012-04-22
- ↑ «Номинанты и лауреаты Национальной премии кинокритики и кинопрессы «Белый слон» за 2011 год»։ 22 декабря 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2012-04-28
Արտաքին հղումներԽմբագրել
- «Շատալո» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Շատալո» — animos.ru
- Մուլտֆիլմը mults.spb.ru կայքում
- «Շատալո»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում