Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգորյան Շավարշ Մացակի (ծնվել է 08.02.1930, գյուղ՝ Ձորագյուղ (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ), ճարտարագե-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1977)[1]։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1953)։ 1960–77 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման Գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկական մշակաբույսերի մեքենայացման բաժնի վարիչ, 1977-ից՝ ՀԳԱ[2] (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) գյուղի մեքենաների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ծխախոտագործության, խաղողագործության մեքենայացման, հողի մշակության մեխանիկայի, գյուղատնտեսական շարժուն ագրեգատների հավասարակշռության հիմնախնդիրներին։

Հեղինակային գործեր խմբագրել

Համահեղինակ է՝ «Երկրագործական մեխանիկա» (մաս 1, Երևան, 1998), «Խոտ և ծղոտ հավաքիչ-մամլիչ մեքենաների կառուցվածքը, աշխատանքը և կարգավորումը» (2000), «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձերի պլանավորման տեսությունը» (2001), «Անտառային մեքենաներ և մեխանիզմներ» (2008), «Հացահատիկահավաք կոմբայններ» (2010) ուսումնական ձեռնարկների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։