Շավարշ Բադալյան (շախմատիստ)

Շավարշ Վաղարշակի Բադալյան (ուզբ.՝ Shavarsh Vagarshakovich Badalyan, հունվարի 4, 1998(1998-01-04), Տաշքենդ, Ուզբեկստան), հայազգի ուզբեկական շախմատիստ։ Ուզբեկստանի Հանրապետության շախմատի չեմպիոն մինչև 14 տարեկանների կարգում, միջազգային սպորտի վարպետի թեկնածու է[1][2]։ Այժմ ուսանող է Բարձրագույն տնտեսագիտության դպրոց-ինստիտուտում։

Շավարշ Վաղարշակի Բադալյան
Շավարշ Բադալյանը
Պետություն(ներ)Ուզբեկստան Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 4, 1998(1998-01-04) (26 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ
Առավելագույն վարկանիշ2198 (նոյեմբեր 2018)
Ներկայիս վարկանիշ2198 (նոյեմբեր 2018)
ՖԻԴԵ համար14203332
365chessShavarsh_Badalyan
Chesstempo համար14159
ICCF համար14159

Կենսագրություն խմբագրել

Շավարշ Բադալյանը ծնվել է 1998 թվականի հունվարի 4-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, հայ ֆիզիկոսների ընտանիքում։ 2011 թվականին ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում։ 2012 թվականին Շավարշ Բադալյանը դարձել է Ուզբեկստանի շախմատի չեմպիոն մինչև 14 տարեկանների տարիքային խմբում։ Այնուհետև 2012 և 2013 թվականներին նա մասնակցել է Սլովենիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնությանը, որտեղ համապատասխանաբար հավաքել է 52[3][4] և 66[5][6] տեղերը։

Նրա առավելագույն վարկանիշը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ կազմում է 2198։

2019 թվականի հունվարի 28-ին նա խաղացել է Դուլգուն Ալթանխույագի հետ, որն ավարտվել է ոչ ոքի արդյունքով՝ համապատասխանաբար 1/2-1/2: Նույն օրը խաղացել է նաև Ալեքսանդր Պիսչասովի հետ, որտեղ խաղն ավարտվել է Բադալյանի հաղթանակով՝ Ալեքսանդր Պիսչասով-Շավարշ Բադալյան՝ 0-1:

2019 թվականի փետրվարի 2-ին Շավարշ Բադալյանը խաղացել է Ստանիսլավ Խուդյակովի հետ, որն ավարտվել է 1-0՝ Բադալյանի հաղթանակով։

2019 թվականի մարտի 30-ին խաղացել է Վիտալի Բոբրովի հետ, որտեղ կրկին տարել է հաղթանակ, համապատասխանաբար Վիտալի Բոբրով-Շավարշ Բադալյան՝ 0-1:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shavarsh Badalyan Chess Games and profile» (անգլերեն). Chess DB. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  2. «Badalyan, Shavarsh PGN Chess Games FIDE» (անգլերեն). FIDE. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  3. «Первые успехи молодых шахматистов». Правительственный сайт Узбекистана. 2012 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
  4. «В СЛОВЕНИИ НАЧАЛАСЬ БОРЬБА ЗА ЗВАНИЕ ЧЕМПИОНА МИРА ПО ШАХМАТАМ СРЕДИ МОЛОДЕЖИ». Министерство по делам Культуры и Спорта Республики Узбекистан. 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
  5. «Player Biographies» (անգլերեն). WYCC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  6. «ШАХМАТИСТЫ УЗБЕКИСТАНА ПРОДОЛЖАЮТ УСПЕШНОЕ ВЫСТУПЛЕНИЕ В НА ЧЕМПИОНАТЕ МИРА В ОАЭ». UZ24. 2013 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.

Հղումներ խմբագրել

  • Личная карточка Бадаляна Шаварша на сайте ФИДЕ
  • Личная карточка Бадаляна Шаварша на сайте 365chess.com  (англ.)