Շան ցանկապատ (անգլ.՝ Dog Fence) կամ Դինգոյի ցանկապատ (անգլ.՝ Dingo Fence), ցանկապատ Ավստրալիայում, երկարությունը՝ 5614 կմ[1]։ Երբեմն նաև անվանում են «Ավստրալիական մեծ պատ»[2]։

Բնակավայր
Շան ցանկապատ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1880 թ.
Շան ցանկապատ (Ավստրալիա)##
Շան ցանկապատ (Ավստրալիա)
Շան ցանկապատ Կուբեր-Պեդի քաղաքում
Դինգո շների ցանկապատը նշվում է մանուշակագույն գծով

Պատմություն խմբագրել

19-րդ դարում ոչխարաբուծությունը դառնում է ավստրալիական տնտեսության կարևոր ճյուղ։ Ոչխարներին որսացող դինգոներին բռնում էին ծուղակներով, գնդակահարվում և թունավորվում էին։ 19-րդ դարի վերջին Նոր Հարավային Ուելսում ֆերմերները վայրի շների վրա ծախսում էին մի քանի տոննա ստրիխնին։

Երբ այդ միջոցները բավարար չէին, 1880 թվականին սկսվեց հսկայական ցանկապատի շինարարությունը, որը սահմանափակում էր հարավային Քվինսլենդի ոչխարների արոտավայրերի հատվածները՝ անասուններին դինգոներից պաշտպանելու համար և արոտավայրերը՝ ճագարներից պաշտպանելու համար։ Հիմնական շինարարությունը ավարտվել է 1885 թվականին։ 1960-ական թվականներին ցանկապատի առանձին հատվածներ միացվեցին միմյանց՝ ձևավորելով պատնեշ, որը ընդհատվում էր միայն մայրուղիների խաչմերուկներում։ Ցանկապատը ձգվում է Քվինսլենդի Տուվումբա քաղաքից մինչև Ավստրալիայի ծոց՝ առանձնացնելով Ավստրալիայի չորային հյուսիսարևմտյան մասը։ Ցանկապատը պատշաճ վիճակում պահելու համար Քվինսլենդի, Նոր Հարավային Ուելսին և Հարավային Ավստրալիայի նահանգներն անում են ավելի քան 15 մլն դոլլարի ծախս։ Հատուկ պարեկները հսկում են ցանկապատի երկայնքով, որոնում՝ նապաստակների կամ վոմբատների (կրծող) կողմից ցանցերի վնասված հատվածներ և գետնափոր բներ ու ոչնչացնում ցանկապատն անցանծ դինգոներին։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Downward, R.J. and Bromell, J.E [https://digitalcommons.unl.edu/vpc14/23/ THE DEVELOPMENT OF A POLICY FOR THE MANAGEMENT OF DINGO POPULATIONS IN SOUTH AUSTRALIA](անգլ.) // DigitalCommons@University of Nebraska - Lincoln. — 1990.
  2. ««Великая австралийская стена»: оборона против самого опасного хищника на континенте» (ռուսերեն). travelask.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.