Շանհայի ֆոնդային բորսա (չինարեն՝ 上海证券交易所), մայրցամաքային Չինաստանի խոշորագույն առևտրային հրապարակ, Ասիայի առաջավոր ֆոնդային բորսաներից մեկը։ Հիմնվել է 1990 թվականին։ Ոչ առևտրային կազմակերպություն է՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արժեթղթերի կոմիսիայի ղեկավարությամբ։

Շանհայի ֆոնդային բորսա
上海证券交易所
Տեսակֆոնդային բորսա
ԵրկիրՉինաստան
ՇտաբՇանհայ, Չինաստան[1]
Հիմնադրվել է1990
ԻնդեքսներSSE Composite
Կայքwww.sse.com.cn
 Shanghai Stock Exchange Վիքիպահեստում

Բորսան մտնում է Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի կազմի մեջ[2]։

Բորսայում վաճառվող բաժնետոմսերը երկու տիպի են. А և В: А՝ յուանով վաճառվող բաժնետոմսեր։ B–բաժնետոմսերը ստեղծվել են 90-ականների կեսերին միայն ոչ ռեզիդենտների համար և նոմինացված են ԱՄՆ դոլարներով։ Արտասահմանցիները կարող են վաճառել В տիպի բաժնետոմսերը առանց սահմանափակումների, իսկ А տիպի բաժնետոմսերը մինչև 2014 թվականի հոկտեմբերը արտասահմանցիներից կարող էին գնել միայն խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք «որակավորված ինստիտուցիոնալ արտասահմանյան ներդրողի» արտոնագիր էին ստացել, և կարող էին գործել միայն իրենց հատկացված քվոտաների շրջանակներում[3]։ 2014 թվականի հոկտեմբերից սկսած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը թույլատրեց ավելի քան 500 խոշորագույն ընկերությունների արտասահմանցի ներդրողներին Հոնկոնգում բրոքերների միջոցով վաճառել իրենց բաժնետոմսերը[4]։

Ֆոնդային ինդեքսներ խմբագրել

Հիմնական ֆոնդային ինդեքսը SSE Composite-ն է, որը արտահայտում է բորսայի բոլոր ընկերությունների իրադրությունը։

SSE 50՝ 50 «երկնագույն քարտերի» բաժնետոմսերի ինդեքս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Market Identifier Code — ed. size: 1242
  2. http://www.aosef.org/ Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի պաշտոնական կայք
  3. «Ասիայի և Օվկիանիայի այլ խոշորագույն բորսաներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  4. Վլադիմիր Յուժակով Չինաստանի բացում. ինչու է Պեկինը թույլ տալիս իր շուկա արտասահմանցիների մուտքը // Forbes.ru

Արտաքին հղումներ խմբագրել