Շանհայի Ծիաո Թոն համալսարան

Շանհայի Ծիաո Թոն համալսարան(անգ․՝ Shanghai Jiao Tong University; չին. ՝ 上海交通大学), խոշոր հետազոտական ​​համալսարան՝ տեղակայված Չինաստանի  Շանհայ քաղաքում։ Հիմնադրվել է 1896 թվականի ապրիլի 8-ին։ Շանհայի Ծիաո Թոն համալսարանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենահին և ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է, հանդիսանում է C9 լիգայի անդամ[1][2]։

Շանհայի Ծիաո Թոն Համալսարան
上海交通大学
Изображение логотипа
Shanghai Jiao Tong University 1.jpg
Տեսակհամալսարան
Կարգախոս饮水思源,爱国荣校
Հիմնադրված էդեկտեմբերի 6, 1896
ՀիմնադրիրSheng Xuanhuai
ԱնդամակցությունC9 League
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Կայքsjtu.edu.cn(չին.) և en.sjtu.edu.cn(անգլ.)
##Շանհայի Ծիաո Թոն համալսարան (Չինաստան)
Red pog.png
Շանհայի Ծիաո Թոն համալսարան, Չինաստան
Commons-logo.svg Shanghai Jiao Tong University Վիքիպահեստում
Shanghai Jiao Tong University
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found.
Nanyang հանրային դպրոցը 1898 թ
Xuhui մասնաճյուղի հիմնական դարպասը
Հին գրադարան Xuhui մասնաճյուղում

ԱնվանումԽմբագրել

Չինարենում « 交通» (Ծիաո Թոն) բառը նշանակում է փոխադրում կամ հաղորդակցություն։ Անվանումը տրվել է ի պատիվ  հիմնադիր ՝ Ցին կայսրության փոստի և կապի նախարարության։

ՊատմությունԽմբագրել

1896 թ.-ին Շանհայում Գուանգսու կայսեր կայսերական հրամանագրով հիմնադրվեց Նանյանգի հանրային դպրոցը։ Ստեղծվեց չորս դպրոց՝ կանոնավոր դպրոց, օտարերկրյա ուսման դպրոց, միջնակարգ դպրոց և ավագ դպրոց։ Գուանգսու կայսրին գաղափարը առաջարկած մանդարին (աստիճանավոր) Շենգ Խուանհուայը դարձավ առաջին նախագահը։

Դպրոցը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1930-ականներին` հաճախ անվանվելով «Արևելյան MIT»[3] : 1938 թ.-ին կրթության նախարարությունը ստանձնեց համալսարանի կառավարումը և այն վերանվանեց Ազգային Չյաոթուն համալսարանի (չին. ՝ 國立 交通 )։ 1943-ին հիմնադրվեց մագիստրոսական դպրոցը։

1949 թվականին, Չինական քաղաքացիական պատերազմից հետո, հիմնադրվեց Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը։ Չյաոթուն- ը կորցրեց իր անվանման «Ազգային» մասնիկը և դարձավ Չիաո Թանգ համալսարան `արտացոլելու սոցիալիստական պետության բոլոր համալսարանների հասանելությունը։

1950-ականներին Չինաստանում մշակվեց <<pinyin romanization>> համակարգը, իսկ Chiao Tung համալսարանը փոխեց իր անգլերեն անվանումը `Sհanghai Jiao Tong University (այսուհետ՝ SJTU):

.

Չինաստանում բարեփոխումների և <<բացման քաղաքականությունից>> ի վեր SJTU- ն էապես զարգացել է։ Այն բաղկացած է հինգ համալսարանական մասնաճյուղերից ՝ Խուհուից, Մինհանգից, Լուվանից, Կիբաոյից և Ֆահուայից ՝ զբաղեցնելով շուրջ 3,225,833 քառակուսի մետր տարածք։

2013-ին բացվեց SJTU-ParisTech էլիտար տեխնոլոգիական ինստիտուտը (SPEIT): 2008 թվականից ի վեր SJTU-ն հանդիսանում է Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշի ( Academic Ranking of World Universities) համակարգող։

Ուսումնական պրոցեսս, ընդունելություն, անձնակազմԽմբագրել

 
Մինհանգ մասնաճյուղի մեքենաշինության դպրոց

SJTU-ում գործում է 31 ֆակուլտետ, 63 բակալավրի, 250 մագիստրոսական, 203 ասպիրանտուրայի, 28 հետ-դոկտորական ծրագրեր։ Ինչպես նաև համալսարանում առկա է 11 պետական առանցքային լաբորատորիաներ և ազգային ինժեներական հետազոտական կենտրոններ։

Ընդհանուր առմամբ համալսարանում ուսումնառություն են ստանում 40,711 ուսանող, որոնցից 2,722-ը արտասահմանցիներ են։ Համալսարանի ուսանողներից 16,221-ը սովորում են բակալավրի ուսումնական ծրագրերում, 21,768-ը՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերում։

Համալսարանում աշխատում են ավելի քան 1900 պրոֆեսորներ և դոցենտներ, ընդ որում նրանցից 22-ը հանդիսանում են Չինաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոսներ, իսկ 24-ը՝ Չինաստանի Ինժեներիայի Ակադեմիայի ակադեմիկոսներ։

Համբավը և վարկանշավորումըԽմբագրել

Միջազգայնորեն ճանաչված Շանհայի Ծիաո Թոն Համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը, ըստ Աշխարհի Համալսարանների Ակադեմիական Վարկանշավորման (ARWU World)[4]: Մեծ նվաճում է նաև այն, որ համալսարանը զբաղեցրել է 7-րդ տեղը QS BRICS University Rankings-ան մեջ և 6-րդ տեղը Emerging Economies University Rankings 2020, ըստ Times Higher Education.պարբերականի[5]։ 2020 թվականին այն ճանաչվել է 37-րդ ը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում, ըստ SCImago Institutions Rankings.

Աշխարհի Համալսարանների Ակադեմիական ՎարկանիշավորումըԽմբագրել

Սկսած 2003 թվականից Շանահայի Ծիաո Թոն Համալսարանը զբաղվում է աշխարհի համալսարանների վարկանշավորմամբ՝ համացանցում տեղադրելով Academic Ranking of World Universities[6] ամենամյա վարկանիշավորումը։ Այն գնահատում է համալսարանները ըստ մի քանի հատկանիշները։ Տրվող գնահատականը կախված է տվյալ համալսարանի ֆակուլտետներից (40%), գիտահետազոտական գործունեությունից (40%), ուսման որակից (10%) և համալսարանի առաջխաղացման ու ուսանողների քանակի հարաբրությունց (10%)։ Վարկանիշավորումը հիմնականում կենտրոնացված է ճշգրիտ գիտությամբ հետազոտություններ կատարող համալսարանների ուղղությամբ։

Նշանավոր շրջանավարտներԽմբագրել

Այսօր Ծիաո Թոն - ի շրջանավարտների կողմից կազմավորված միություններ կարելի է գտնել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Եվրամիության երկրներում, Կանադայում, Թայվանում և Հոնկոնգում։ Նրանք իրենց անվանում են Jiao Tong (Jiaoda): Վերոհիշյալ շրջանավարտների ասոցիացիաները պարբերաբար անցկացնում են համաժողովներ, չին-արտասահմանյան մշակութային փոխանակումներ և կապ ապահովում աշխարհի այլ շրջանավարտների միությունների հետ։

SJTU– ի ուսանողները արժանացել են լավագույն մրցանակների տարբեր մրցույթներում ՝ ACM միջազգային կոլեգիալ ծրագրավորման մրցույթում, մաթեմատիկական մոդելավորման և էլեկտրոնիկայի դիզայնի մրցույթներում։ SJTU- ի հայտնի շրջանավարտների թվում են Jiang Zemin, Wang Daohan, Ding Guangen, Huang Yanpei, Cai Er, Chen Zhu, Qian Xuesen, Mao Yushi, Wu Wenjun, Yan Junqi, Shen Xiaoming, Yang Yuanqing և շատ այլ ուրիշներ։ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի ճարտարագիտական ակադեմիայի ավելի քան 200 ակադեմիկոսներ Jiao Tong համալսարանի շրջանավարտներ են։

ՀղումներԽմբագրել

  1. Sullivan Lawrence R., Liu Nancy Y. (2015)։ Historical Dictionary of Science and Technology in Modern China։ London: Rowman and Littlefield։ էջ 375 
  2. Linehan Paul Michael (2018)։ The Culture of Leadership in Contemporary China: Conflict, Values, and Perspectives for a New Generation։ London: Lexington Books։ էջ 128 
  3. «During the last century: Eastern MIT»։ Xi'an Jiao Tong University։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-16-ին։ Վերցված է 2007-06-19 
  4. «QS University Rankings: BRICS»։ Quacquarelli Symonds։ 2013-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-17-ին։ Վերցված է 2013-12-17 
  5. BRICS & Emerging Economies Rankings 2014։ Times Higher Education։ Արխիվացված է օրիգինալից August 12, 2014-ին։ Վերցված է October 2, 2014 
  6. Academic Ranking of World Universities - 2007 Archived 2007-08-24 at the Wayback Machine.