Շանթ Բասմաջյան (սեպտեմբերի 30, 1950(1950-09-30), Բեյրութ, Լիբանան - հունվարի 25, 1990(1990-01-25)), կանադահայ բանաստեղծ և արձակագիր։ Ստեղծագործել է անգլերեն։ Կանադա էր տեղափոխվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից։

Շանթ Բասմաջյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1950(1950-09-30)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Վախճանվել էհունվարի 25, 1990(1990-01-25) (39 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Կանադա

Եղել է Old Nun Publications մատենաշարի համահիմնադիր, բանաստեղծական Parliament Street Library խմբակի անդամ[1]։

Ֆինանսական տեսակետից նեղ դրության մեջ գտնվելով՝ աշխատել է որպես տաքսու վարորդ։ 1986 թվականին, տաքսի վարելու ժամանակ, ենթարկվել է ավազակային հարձակման։ Ընդ որում՝ գողախմբի անդամներից մեկը դանակահարել է նրան՝ վնասելով աջ թոքը։ Այդ դեպքից մեկ տարի անց Բասմաջյանը մահացել է (40 տարեկան հասակում)։ Անժամանակ վախճանի պատճառը եղել է սրտի լորձաթաղանթի քայքայվելն ու պատռվելը[2]։

Մատենագրություն խմբագրել

  • 1982: Surplus Waste and Other Poems
  • 1985: Poets Who Don't Dance 1985[3]
  • 1988: Biased Analogies

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shaunt Basmajian won acclaim as poet». The Toronto Star. 1990 թ․ հունվարի 29. էջեր A.16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Thomas, Jocko (1986 թ․ սեպտեմբերի 19). «Cab driver's lung punctured in $80 Scarborough holdup». The Toronto Star. էջ A.8. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  3. McAllister, Lesley (1986 թ․ դեկտեմբերի 27). «Heading straight for the heart of it (Review of Poets Who Don't Dance. The Toronto Star. էջ G.19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել