Բացել գլխավոր ցանկը

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր, հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում՝ Կապանի պղնձի հանքավայրի հարավարևելյան մասում։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին և վերին յուրայի հրաբխանստվածքային ապարները։ Լայնորեն տարածված քվարցային անդեզիտները հանքպարփակող ապարներ են։ Հայտնաբերված երակներից մոտ 50-ը (հզորությունը՝ 1, 5-2, 5 մ) ունեն արդյունաբերական նշանակություն և հետամտվում են 200-500 մ։ Հանքանյութը կազմում են հիմնականում ոսկին, արծաթը, ցինկը, ավելի սակավ՝ պղինձը, կապարը և ուղեկից տարրերը՝ կադմիումը, սելենը, թելուրը, ինդիումը։

Պաշարները՝ հանքանյութ՝ 3385 հզ․ տ, ոսկի՝ 13, 909 տ (միջին պարունակությունը՝ 4, 1 գ/տ), արծաթ՝ 231, 7 տ (68, 4 գ/տ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png