Շահե Տեր-Գևորգյան

հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Շահե Նազարի Տեր-Գևորգյան (սեպտեմբերի 16, 1944(1944-09-16) կամ 1944[1], Հալեպ, Սիրիա - օգոստոսի 14, 1998(1998-08-14) կամ 1998[1], Հալեպ, Սիրիա), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։

Շահե Տեր-Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1944(1944-09-16) կամ 1944[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էօգոստոսի 14, 1998(1998-08-14) կամ 1998[1]
Վախճանի վայրՀալեպ, Սիրիա
ԿրթությունՀԱՊՀ (1970)

Կենսագրություն

խմբագրել

Շահե Տեր-Գևորգյանը ծնվել է 1944 թվականին Հալեպում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուսումնասիրել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու ստորգետնյա մասը, քաղաքամերձ շրջաններում կառուցել է շուրջ քսան շենք, մշակել շոգ կլիմայով արևելյան երկրների ավանդական ներքին բակերով ժողովրդական բնակելի տներն արդիական շենքերի փոխակերպելու տեսական սկզբունքներն ու նախագծերը։ 1973 թվականին Բեյրութի ֆրանսիական հնագիտական ինստիտուտի հրավերով մասնակցել է Հյուսիսային Սիրիայի նշանավոր հուշարձաններ Շեյխ Բարաքաթի հեթանոսական տաճարի, քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկի՝ Քրքբիզեի միանավ, Քալբ Լոզեի եռանավ բազիլիկների ուսումնասիրությանը, ղեկավարել պեղումներն ու չափագրությունները, հատակագծումները, պարզաբանել հարդարանի առանձնահատկությունները։ Տեր-Գևորգյանն ապացուցել է, որ Հայաստանում միանավ բազիլիկ հորինվածքով մոնումենտալ դահլիճներ գոյություն են ունեցել մինչև քրիստոնեության ընդունումը, իսկ միանավ բազիլիկ եկեղեցիները կառուցվել են հայկական հեթանոսական տաճարների հորինվածքի հիման վրա, և առաջ է քաշել ու հիմնավորել այն տեսակետը, որ Հայաստանի բազիլիկ եկեղեցիների ճարտարապետությունը ձևավորվել ու զարգացել է ինքնուրույն՝ տեղական շինարվեստի դարավոր ավանդույթների հիման վրա[2][3]։

  • Հայաստանի և Սիրիայի վաղքրիստոնեական ճարտարապետության առնչությունները, Երևան, 2000[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «On the relevancies of early Christian architecture of Armenia and Syria = Hayastani ev Siriayi vaghkʻristoneakan chartarapetutʻyan aṛnchʻutʻyunnerě /». worldcat.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  4. Տեր-Գեվորգյան, Շահե (2013). On the Relevancies of Early Christian Architecture of Armenia and Syria: Հայաստանի Եվ Սիրիայի Վաղկրիստոնեական Ճարտարապետության Առնչությունները (անգլերեն). Gitutiun. ISBN 9785808010178.